Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 002-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2025 թվականի N 002-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, և համաձայն Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի՝ Արենի համայնքի ավագանին որոշում է

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն հավելված 1-ի.

1) Մուտքային մասով` 752 681 423 ՀՀ դրամ, որից՝

ա) Սեփական մուտքեր՝  228 016 000 ՀՀ դրամ,

բ) Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ՝ 478 845 300 ՀՀ դրամ,

գ) Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 653 700  ՀՀ դրամ,

դ) Կապիտալ սուբվենցիա 35 166 423,

ե) Նվիրատվություն 10 000 000: 

2) Ծախսային մասով՝ 861 607 297 ՀՀ դրամ։

3) Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 

ա) Վարչական մաս` 40 029 410 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ հատկացնել ֆոնդային բյուջե,

բ) ֆոնդային   մաս` 18 896 464 ՀՀ դրամ։

4) Անշարժ գույքի օտարումից մուտքեր՝ 50 000 000 ՀՀ դրամ:

  2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1։

  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2։

  4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3։

  5. Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4։

  6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5։

  7. Սահմանել որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին .

 ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև Հայաստանի Հանրապետության <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք  չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: 


Կողմ -9

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.63 Կբ)
(22.58 Կբ)
(29.58 Կբ)
(1.38 Մբ)
(5.85 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner