28.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ <<Իմ Քայլը>> հիմնադրամը 2022 թվականի սեպտեմբերից նախատեսում է մեկնարկել <<Quanta>> քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ բնական գիտությունների, ինչպես նաև ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք տիրապետում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և անգլերենի որոշակի շեմային գիտելիքների: Լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ կցված ֆայլում: Հարգանքով՝ Արենիի համայնքապետարան
|
|
20.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի Արփի բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ.-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ հուլիսի 6-ին, ժամը՝ 15:30-ին, Արփի բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան <<Հայգյուղշիննախագիծ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ <<Արփի-Գետափ ճյուղի>> ոեոգման համակարգի վերականգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Կանխավ շնորհակալություն: Հարգանքով՝ Արենիի համայնքապետարան
|
|
10.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի և մրցույթի, որը տեղի կունենա 2022թ.-ի հուլիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3 : Կից ներկայացվում է համապատասխան լոտերը: Հարգանքով՝ Արենիի համայնքապետարան
|
|
20.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) հարգելի բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում 2022 թվականի մայիսի 23-ին կայանալիք Արենի համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստի օրակարգը: Հարգանքով՝ Արենիի համայնքապետարան
|
|
18.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի մայիսի 25-ին ժամը՝ 11:00-ին, <<Էմ-Բի Քնասալթինգ>> և <<Աքսեսս Քոնսալթինգ>> խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացվելու է «Կանաչ աճի հնարավորությունները ՓՄՁ-ների համար» թեմայով դասընթաց:Դասընթացը ուղղված Է լինելու Արենի համայնքի տնտեսությունում գործող ՓՄՁ-ների համար կանաչ աճի սկզբունքների ներդրման առավելությունների ու հնարավորությունների բացահայտմանն ու ներկայացմանը:Դասընթացը տևելու են շուրջ 90 րոպե և ներառելու է հետևյալ թեմաները՝.Կանաչ աճի կոնցեպետը և ՓՄՁ-ների զարգացման համար կանաչ աճի ներդրման հնարավորությունները.ՓՄՁ –ների ...
Մանրամասն |
|
18.05.22
Համայնքային ծրագիր
|
Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ <<ՀԿ Կենտրոն>>-ի կողմից իրականացվող <<Համայնքի ուժը>> ծրագրի շրջանակներում հայտարարվել էր համայնքային դրամաշնորհային ծրագրերի փակ մրցույթ: Հայտնում ենք, որ Արենի համայնքից ներկայացվել է երկու հայտադիմում, որոնցից մեկը <<ՀԿ Կենտրոն>>-ի ֆինանսավորմամբ կիրականացվի Արենի համայնքում: Հաղթող ծրագիրը կորոշվի ձեր իսկ կողմից իրականացվող էլեկտրոնային քվեարկության արդյունքում:Քվեարկելու համար անցեք հղումով՝https://arpaareni.am/Pages/Home/votadmin.aspx#.Yo304KhBzIU : Քվեարկության վերջնաժամկետն է 20.05.2022թ.-ը: Ակնկալում ենք ակտիվ ...
Մանրամասն |
|
11.05.22
Աշխատանքային խորհրդակցություն
|
Սույն թվականի մայիսի 10-ին, ժամը` 10։00-ին, Արենիի համայնքապետարանի նիստերի սրահում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։ Քննարկվեցին ինչպես համայնքապետարանի գործունեությանը վերաբերող, այնպես էլ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները, որոնց վերացման համար կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Քննարկումներից հետո համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանձնարարականներ տվեց վարչական ղեկավարներին և համայնքապետարանի աշխատակազմի անդամներին առաջացած խնդիրները արագ վերացնելու և վեր բարձրացված հարցերին լուծումներ տալու վերաբերյալ։ Հարգանքով` Արենիի համայնքապետարան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |