Հայտարարությունների քանակը`
30
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նորայր Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ»,« Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մսուր-մանկապարտեզ»,«Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
Մանրամասները ներկայացված են կցված փաստաթղթերում և հետևյալ հղումով.
https://azdarar.am/hy/public-announcement/view/4826b7be-fc5b-4595-8379-3706b5cd9736
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նորայր Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Մանրամասները ներկայացված են կցված փաստաթղթերում և հետևյալ հղումով.
https://azdarar.am/hy/public-announcement/view/e49585a8-7ac9-4856-887d-be4d355e27ba
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
Արենիի համայնքապետարանը համայնքում զբոսաշրջային նորարար առաջարկների ֆինանսավորման համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նորայր Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/07/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/07/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արենիի համայնքապետարանը, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ, իրականացնում է համայնքում զբոսաշրջության այլընտրանքային ուղիների զարգացման ծրագիր, որի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն 2-3 ծրագրի գաղափարներ։
Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտի զարգացումը Արենի համայքնում՝ փորձելով շուկայում ներդնել ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայությունների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ: Միցույթի կարևոր նպատակներից է նպաստել համայնքի բնակավայրերի միջև երկխոսության և կապերի ամրապնդումը:
Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 5. 000 ԱՄՆ դոլարը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. հուլիսի 25-ն է։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Ուշադրություն... կայքի այցելուներին...
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՏՀԶՎԿ ՀԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/06/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.
- Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։
- Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։
- Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային կազմակերպությունների վերաբերյալ:
- Ստանալ մանրամասն տեղեկատվություն համայնքային սեփականության գույքի (հողեր, շենքեր-շինություններ, մեքենա-մեխանիզմների) և դրանց կառավարման գործընթացների վերաբերյալ։
- Ստանալ վարձակալված համայնքային գույքի համար տեղեկանք կատարվելիք վճարումների ժամանակացույցի, ինչպես նաև հաշվարկված վարձավճարների (ներառյալ տույժերը) վերաբերյալ։
- Գրանցել տարատեսակ խնդիրներ՝ արձանագրված համայնքնում, բնակավայրում, փողոցում, թաղամասում, շենքում, բակում և այլն։ Հետևել խնդրի լուծման ընթացքին, արձագանքել տրված լուծումներին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ծանոթանալ տեղական տուրքերի դրույքաչափերին։ Կատարել տարատեսակ թույլտվությունների ստացման համար տեղական տուրքերի չափերի հաշվարկ։
- Մասնակցել հարցումների և հանրային քննարկումների: Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքների բյուջեների պլանային ցուցանիշներին (մուտքեր, ելքեր), կատարողականներին (եկամուտների, ծախսերի) և հաշվետվություններին։
- Ծանոթանալ ՏԻՄ-երիկողմից տրամադրվող 60-ից ավել վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերին, ստանալ դիմելու ձևաթղթերը, առցանց եղանակով դիմել որոշ ծառայությունների համար։
- Մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին (այդ թվում համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացին)` ներկայացնելով առաջարկներ, քվեարկելով ներկայացված առաջարկների համար, գրանցելով մեկնաբանություններ և կարծիքներ այս կամ այն առաջարկի վերաբերյալ։
- Ծանոթանալ համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններին։ Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ թողնել մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքային բյուջեի միջոցով կատարվող գնումների փաստաթղթերին։
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, հայտարարություններին և իրադարձություններին (այդ թվում ավագանու նիստերին, հանրային քնննարկումներին և այլն)։
- Օգտվել կայքերում առկա և հանրային նշանակություն ունեցող տարբեր տեղեկատվական ռեսուրսներից։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուբեն Գասպարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/08/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/08/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Քաղաքաշինության կոմիաեն Չիվա բնակավայրում նախատեսում է կառուցել փոքրաքանակ երեխաներով համալրված տիպային (մոդուլային) միջնակարգ դպրոց: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է իրականացնել գործունեության վերաբերյալ ծանուցում և հանրային քննարկում: Այն տեղի կունենան 2020 թ. օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ին առցանց տարբերակով (zoom): Հանրային ծանուցման հայտարարությունը հրապարակվել է Հայաստանի հանրապետություն օրաթերթում: Հարգելի բնակիչներ Ձեր մասնակցությունը, առաջարկություններն ու դիտողությունները հանրային քննարկման վերաբերյալ շատ կարևոր է:
|
| | |
|
|
|
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուբեն Գասպարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/07/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/07/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի քաղաքացիներ Արենիի համայնքապետարանը հայտնում է, որ Արենիի համայնքապետարանի աշխատակազմում առկա է համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն՝ գլխավոր մասնագետ (հաշվապահ): Պաշտոնը զբաղեցնել կարող են այն անձինք, ովքեր ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ: Ցանկացողներւ համապատասխան փաստաթղթերով կարող են ներկայանալ Արենիի համայնքապետարան հուլիսի 21-ին ժամը 15:00-ին:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ» ԹԵՄԱՅՈՎ ԱԿՆԱՐԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նորայր Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/07/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/07/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՄԱԶԾ-ն (Միավորված ազգերի զարգացման ծրագիր) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակա- ռուցվածքների նախարարության հետ համագործակցաբար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի 12 (Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Սերս, Մարտիրոս, Գոմք, Խաչիկ, Արենի, Ելփին, Չիվա, Ռինդ, Գնիշիկ) սահմանամերձ բնակավայրերում մեկնարկել է «Կայուն համայնքներ» Ծրագրի իրականացումը։ Ծրագրի իրականացման ռազմավարությունն իբրև մեկնակետ ընդունում է այն մոտեցումը, որ համայնքային զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ ներգրավվում են իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։ Այդ իսկ նպատակով ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը՝ վերոնշյալ բնակավայրերում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Կայուն համայնք» թեմայով ակնարկի մրցույթ, որին կարող են մասնակցել բնակավայրերի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից: Մրցույթի անցկացումն ի թիվս այլ միջոցառումների, նպատակ ունի բնակիչներին մասնակից դարձնել և առիթ տալ ներկայացնելու դիտարկումներ իրենց համայնքի զարգացման խնդիրներին, ձևակերպել համայնքի ապագայի իրենց երազանքը, վեր հանել ներկա հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիներն ու առաջնահերթությունները, խոչընդոտները, համայնքի բոլոր բնակիչների համար ընդունելի արժեքները, նպատակները: Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ՄԱԶԾ-ի փորձագետների կողմից և իրատեսական առաջարկները ներառվելու են կոնկրետ բնակավայրում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում: 1.Աշխատանքից մեր ակնկալիքներն են. Համայնքի մասին պատմական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բիզնես, կրոնական, քաղաքական, քաղաքացիական, այլ ոլորտների մասին հարուստ տեղեկատվություն, Համայնքի ներկա իրավիճակի վերլուծություն Ձեր աչքերով՝ (ո՞վ եմ ես, ի՞նչ նպատակներ ունեմ, ո՞րն է իմ երազանքը, ի՞նչ եմ անում համայնքի զարգացման համար, ովքե՞ր ենք մենք միասին՝ իբրև հավաքականություն, որտեղի՞ց ենք գալիս (հնուց եկած ավանդույթներ, պատմություններ), ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, որո՞նք են մեր համայնքում ընդհանուր նպատակները, ի՞նչ ենք անում համայնքի զարգացման համար, որո՞նք են նպաստող պայմանները, որո՞նք են խոչընդոտները, որո՞նք են մեր համայնքի բնակիչների ընդհանուր արժեքները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել, ինչո՞վ ենք նման միմյանց, ինչո՞վ ենք տարբեր, որո՞նք են մեր եկամտի հիմնական աղբյուրները, ո՞րն է ամենակարևոր ասելիքը, որ կուզեի փոխանցել հանրությանը…), Համայնքում առկա հիմնախնդիրների և դրանց պատճառների վերլուծություն, Համայնքում զարգացման մասին առաջարկներ, առաջնահերթությունների սահմանում և հիմնավորում, Համայնքի բնակիչներին բնորոշ հատկանիշների ներկայացում (բնավորության գծեր, սովորույթներ, արհեստագործական հմտություններ և այլն), Համայնքի հեղինակավոր անձինք (մարդիկ, որոնց կարծիքը կարևոր և էական է մեծամասնության համար), Այլ համայնքների (տեղական, միջազգային) հետ համագործակցության հնարավորությունների առաջարկ և դրանց հիմնավորում:
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ։ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ է 3 (ԵՐԵՔ) ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ․ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿՎԵՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ 2. Աշխատանքը կարելի է ներկայացնել ինչպես տպագիր (ոչ ավելի, քան 2 էջ), այնպես էլ՝ ձեռագիր (ոչ ավելի քան 3 էջ): 3. Աշխատանքի հանձնման վերջնաժամկետն է՝ հուլիսի 20-ը, երկուշաբթի, 2020 թ., ժամը 18.00: 4. Աշխատանքը ուղարկվում է էլեկտրոնային փոստով hripsime.manukyan@undp.org էլեկտրոնային հասցեով կամ +374 99 274230 հեռախոսահամարին կցված Viber-ով, WhatsApp-ով կամ Telegram-ով։ Աշխատանքի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ:
|
| | |
|
|
|
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նորայր Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/06/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/06/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վայոց ձորի մարզի Արենի համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները: Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային աշխատանքային խմբերը և անհատները։ Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է, իսկ բյուջեի կազմման հավելվածն ունենալու համար ուղարկեք «ԲՅՈՒՋԵ» բառը arenimunicipality@gmail.com էլ. հասցեին:
Ենթադրամաշնորհների համար ներկայացված նախագծերը պետք է ուղղված լինեն համայնքային զարգացմանը հետևյալ կերպ՝
Բացահայտեն համայնքում տեղական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
1. Ընդլայնեն հանրային մասնակցությունը համայնքային որոշումների կայացման մեջ՝ հատկապես երիտասարդների ու կանանց
2. Առաջարկեն նորարարական լուծումներ առկախ համայնքային խնդիրներին
3. Դրական ազդեցություն ունենան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ու շահառուների կյանքի վրա
4. Լինեն համագործակցային
5. Նպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը
6. Պահպանեն կրոնական ու քաղաքական չեզոքություն
7. Նպաստեն գենդերային հավասարության պահպանմանը ու հաշմանդամների, փոքրամասնությունների ու համայնքում այլ խոցելի խմբերի ներառմանը
8. Ունենան հիմնավորված, հասկանալի և իրատեսական բյուջե
9. Հնարավոր լինեն իրագործել 2020թ.-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում (4 ամիս)
Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 2500-3000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Քանի որ նախորդ հայտարարության ժամանակ հայտեր չեն ստացվել, մրցույթն անց է կացվում երկրորդ անգամ և հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 24-ն է:
Հայտերն ուղարկել arenimunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուբեն Գասպարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/06/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/06/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արենիի համայնքապետարանը հայտնում է, որ <<ԱՐԵՆԻ>> ՀՈԱԿ- ում առկա են թափուր աշխատատեղեր` Էքսկավատորի վարորդ և եռակցող։ Աշխատել ցանկացողները կարող են հունիսի 5- ին ժամը 4- ին համապատասխան փաստաթղթերով (վարորդական իրավունք, համապատասխան կարգ և որակավորում հաստատող) ներկայանալ Արենիի համայնքապետարան։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուբեն Գասպարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/06/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2020 թվականի հունիսի 4- ին ժամը 12:00-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի կունենա հանրային քննարկում <<ՅՈՒԼԻ ԴԱԼԻ>> ՍՊԸ-ի կողմից քվարցիտի հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ` համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի։ Կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.mnp.am/uploads/1/1590078467Gnishik1.pdf
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուբեն Գասպարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/05/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/09/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ տեղեկացվում է Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հնարավոր է հրդեհավտանգության աստիճանի կտրուկ բարձրացում: Խնդրում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոները, միաժամանակ հայտնում ենք, որգյուղատնտեսական և այլ բուսածածկ տարածքներում վերահսկվող այրումներ կարելի է կատարել միայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման ներկայության և անմիջական հսկողության դեպքում:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
1 2 |
|