Արենիի համայնքապետարանը, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ, իրականացնում է համայնքում զբոսաշրջության այլընտրանքային ուղիների զարգացման ծրագիր, որի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն 2-3 ծրագրի գաղափարներ։
Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտի զարգացումը Արենի համայքնում՝ փորձելով շուկայում ներդնել ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայությունների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ: Միցույթի կարևոր նպատակներից է նպաստել համայնքի բնակավայրերի միջև երկխոսության և կապերի ամրապնդումը:
Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 5. 000 ԱՄՆ դոլարը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. հուլիսի 25-ն է։