ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔ
ԱՐԵՆԻ
ՄԱՐԶ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
1.ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արենի համայնքը կազմավորվել է 2017թվականի հունիսին ‹‹Վարչատարածքային բաժանման մասին›› ՀՀ օրենքով:Համայնքի կազմի մեջ են մտել Արենի, Ագարակաձոր , Աղավնաձոր,Արփի,Գնիշիկ (Գնիշիկ,Մոզրով գյուղեր)Ելփին,Խաչիկ ,Չիվա,Ռինդ նախկին համայնքները,Արենի կենտրոնով:Բնակավայրերից 5-ը սահմանամերձ են՝Արենի,Ելփին, Խաչիկ,Չիվա,Ռինդ (Արենի և Խաչիկ բնակավայրերը ճանաչվել են նաև սահմանապահ): Համայնքը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով՝Նորավանքի վանական համալիրը /կառուց.1339թ.,ճարտ.Մոմիկ/, սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցին /կառուց .1321թ.,ճարտ.Մոմիկ/,Մագելի և Թռչունների քարանձավներըը Արենի բնակավայրում (Թռչունների /Արենի-1/քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են աշխարհի հնագույն՝ 6500տարի մթա,կոշիկ,կանացի ծղոտե հագուստ,գինու հնձան): Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում է գտնվում պատմական Ուլգյուր գյուղատեղիի մի մասը՝‹‹Ժամի դուզը››,ճարտարապետ Մոմիկի կառուցած սրբ.Աստվածածին եկեղեցին,13-րդ դար,Մոմիկի գերեզմանը,10-11-րդ դարերի թվագրված մահարձաններ, խաչքարեր, ‹‹Աղջկաբերդ›› ամրոցը,13-րդ դար,14-րդ դարում կառուցած իջևանատուն: Ագարակաձոր բնակավայրը եղել է վանքապատկան գյուղ:Այս բնակավայրում պահպանվում են 9-րդ դարում կառուցված ամրոցի ավերակներ,12-րդ դարի խաչքարեր, Օրբելյան իշխանական տան կողմից կառուցված հուշարձաններ,17-րդ դարում կառուցված մատուռ և եկեղեցու ավերակներ: Արփի բնակավայրը ամենաերիտասարդ բնակավայրն է , հիմնադրվել է 1965թվականին: Բնակավայրի վարչական տարածքում է գտնվում ‹‹ Էրթիչ ›› հին գյուղատեղիի ավերակները, ինչպես նաև ,ըստ ավանդության,բուժիչ հատկություն ունեցող ‹‹ Ջրովանք›› կոչվող ջրաղբյուրը՝ համանուն սրբավայրով: Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում են գտնվում Արջերի և Մոզրովի քարանձավները, որոնք ստալակտիտային քարանձավներ են,13-րդ դարի եկեղեցու ավերակներ,բազմաթիվ խաչքարեր,խոյերի քանդակներ: Ելփին բնակավայրը համայնք ի հնագույն բնակավայրերից է,վերաբնակեցվել է 1928 թվականին՝պարսկական Սալմաստ գավառի ներգաղթյալներով: Բնակավայրի վարչական տարածքում են գտնվում հին գյուղատեղիներ,խաչքարեր,‹‹Թուխ մանուկ›› սրբավայրը: Խաչիկ բնակավայրը,որը 3 կողմից սահմանակից է Նախիջևանին/27կմ ընդհանուր սահման/ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝Քարկոփի Խոտակերանց վանք, Գյուղամիջի ժամ(սրբ.Աստվածածին), Ժամի Թիլ հին բնակատեղին , Մեղրաքար և Ջրաղացների բերդերը,,ձիթահանքի ,5-6 ջրաղացների ավերակներ: Չիվա գյուղի պատմությունը սկիզբ է առնում հեթանոսական ժամանակներից:Չիվայի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի ‹‹Սյունիքի պատմություն››աշխատության մեջ ՝ 13-րդ դարի թվագրությամբ: Ռինդ բնակավայրի վարչական տարածքում է գտնվում Ուլգյուր հին բնակատեղիի մի մասը , ուր պահպանվում են 12-13-րդ դարերի եկեղեցու ավերակներ,խաչքարեր, մատուռներ: Վայոց ձորը ընդհանրապես, Արենի համայնքը մասնավորապես,հարուստ է պատմա - մշակութային հուշարձաններով,ունի հնագույն պատմություն ,հետաքրքիր , բազմազան զբոսաշրջային վայրեր և մեծ պոտենցիալ զբոսաշրջության մակարդակը բարձրացնելու համար:
2.ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Արենի բազմաբնակավայր համայնքը գտնվում է ծովի մակարդակից 990-ից՝Արենի բնակավայր,մինչև 2060մետր՝Գնիշիկ բնակավայր,բարձրության վրա:Ընդհանուր վարչական տարածքը 43785.69 հա,կտրտված ռելիեֆով՝ ցածրադիր ,հարթավայրայինից ՝ Արենի,Արփի ,Ագարակաձոր,բարձր լեռնային՝Գնիշիկ,Խաչիկ բնակավայրեր:Համայնքի Ագարակաձոր, Արփի, Արենի բնակավայրերի միջով է հոսում Արփա գետը,որի Գնիշիկ և Ելփին վտակները հոսում են համանուն բնակավայրերի տարածքներով: Արենի համայնքն ունի բազմազան կլիմա՝ Արենիիում ծաղկում է նշենին,իսկ Գնիշիկ և Խաչիկ բնակավայրերում դեռ ձմեռ է:Տեղումների քանակը տատանվում է 250-600 մմ սահմաներում:Համայնքը հարուստ է տուֆի,տրավերտինի , քվարցիտի հանքավայրերով(Ագարակաձոր,Արենի, Արփի , Խաչիկ), հանքային ջրերով (Ագարակաձոր,Արենի):Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի տարածքներում են աճում 400 ցեղի և 82 ընտանիքի 690 տեսակի բույսեր,որոնցից 280-ը հազվագյուտ և էնդեմիկ տեսակներ:60տեսակի բույսեր գրանցված են Կարմիր գրքում: Հայաստանում գրանցված թռչունների 58%-ը ՝190տեսակ,հանդիպում են Գնիշիկաձորի տարածքում:Նորավանքի կիրճը հայտարարվել է կարևորագույն թռչնապահպանական տարածք:Համայաստանի կենդանական աշխարհի ներկայացուցիչների մեծ մասը՝քարայծ, արջ ,գայլ,աղվես,վարազ և այլն ,ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը, հանդիպում են համայքի տարածքներում:
3.ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումներիմիջինտարեկանքանակը (մմ)
250-600
Օդիմիջին ջերմաստիճանը հունվարին(0C)
-(5-15)
Օդի միջինջերմաստիճանը հուլիսին(0C)
+(10-25)
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ագարակաձոր
1.2)Աղավնաձոր
1.3)Արենի
1.4)Արփի
1.5)Գնիշիկ
1.6)Ելփին
1.7)Խաչիկ
1.8)Չիվա
1.9)Ռինդ
20
16
0
8
37
13
21
5
11
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Եղեգնաձոր
3.Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
106
3.2) մարզկենտրոնից (կմ)
3.3) պետական սահմանիցուղիղ գծով (կմ)
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղայինկայարանից (առկայության դեպքում) (կմ)
40
4.Համայնքիբարձրությունըծովիմակերևույթից (մ)
996-2060
5.Համայնքիվարչականտարածքը (քառ. կմ/հա)
437.8569
43785.69
6․Սահմանակից համայնքների անվանումները
Զանգակատուն,Գլաձոր,Եղեգնաձոր, Մալիշկա,Զառիթափ(Խնձորուտ)
7.Համայնքապետարանիէլեկտրոնային փոստի հասցեն
arenigyux@mail.ru
8. Համացանցային պաշտոնականկայքի հասցեն
Arpaareni.am
9.Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
093417518
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
60001
11․Համայնքի հեռախոսային կոդը
0281
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը(այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
3604
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
Ոչ
15. Քաղաքացիներիսպասարկմանգրասենյակիառկայությունը(այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2018թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
11412
2. Գրանցված ծնունդների քանակը
134
2.Մահացության դեպքերի քանակը
97
3.Ամուսնությունների քանակը
22
4. Ամուսնալուծությունների քանակը
3
5. Տնային տնտեսությունների թիվը
2973
6. Ընտանեկաննպաստստացողտնայինտնտեսություններիքանակը
330
7. Կենսաթոշակառուների քանակը
1335
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
636
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
2. Արվեստի դպրոցների քանակը
1
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
4
5. Հանրակրթականդպրոցների քանակը
9
6. Նախնականմասնագիտական (արհեստագործական) ուսումնականհաստատություններիքանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններիքանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7.ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքիբնակարանայինֆոնդիընդհանուրմակերեսը (մ2)
239345
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
130
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուրթիվը
2199
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
39885.69
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
38805.55
3.Բնակավայրերիընդհանուր տարածքը(հա)
1080.14
4.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
4043
6. Մանրեղջերավորանասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
1464
7. Խոզերի գլուխաքանակը
556
8. Գյուղատնտեսական տեխնիկա
151
8.1տրակտորներ (քանակը)
119
8.2կոմբայններ (քանակը)
12
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
2631
9.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1.Էլեկտրական ենթակայանների քանակը
55
2.Համայնքումգազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
Այո,մասնակի
(Աղավնաձոր, Ագարակաձոր,
Արփի)
3.Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
Այո
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
112.8
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
60
6.2 Էքսկավատորների քանակը
10
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7Բազմաֆունկցիոնալ կոմունալմեքենաների քանակը
6.8Վակումային փոշեկուլմեքենաների քանակը
6.9Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
26/58
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
ոչ
10.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենըեկամուտներ
369390.90
360346.90
2. Հարկայինեկամուտներ, ընդամենը
այդթվում`
48603.0
50585.6
2.1 հողիհարկ
19483.0
19796.3
2.2 գույքահարկ
29120.0
30789.3
3. Պաշտոնականտրանսֆերտներ, ընդամենը
265952.9
2665952.9
3.1 դոտացիա
216899.2
3.2 սուբվենցիա
49053.7
49027.0
4.Մուտքերհողիօտարումից
12612.0
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենըծախսեր
338774.9
308674.1
Համայնքիֆոնդայինբյուջերիեկամուտները(հազ. դրամ)
1. Ընդամենը ֆոնդայինբյուջեիեկամուտներ
59565.2
60338.5
Ֆոնդայինբյուջեիծախսեր(հազ. դրամ)
96261.8
75866.7
11.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
23
14
2. Ապարատիպահպանմանծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
91223.1
3. Ավագանու անդամների թվաքանակը
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգում,ասֆալտապատում
2019-2021թթ. հիմնանորոգել բոլոր բնակավայրերի կենտրոնական փողոցները
Ջրահեռացման համակարգերի կառուցում/ նորոգում
Հիմնանորոգել առկա ջրահեռացման համակարգերը
Ոռոգման համակարգերի բարելավում
Պարբերաբար հիմնանորոգել համայնքային ենթակայության ոռոգման համակարգերը
Արենի բնակավայրում մանկապարտեզի կառուցում
Մինչև 2021թ.Արենի բնակավայրում կառուցել 75-90 տեղանոց մանկապարտեզ
Խմելու ջրի մատակարարման ներքին ցանցերի հիմնանորոգում
Վերացնել վթարները , բարեկարգել բնակավայրերի խմեո ւ ջրի մատակարարման ներքին ցանցերը
Facebook
Location on Google Maps
YouTube