Հարգելի բնակիչներ տեղեկացվում է Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հնարավոր է հրդեհավտանգության աստիճանի կտրուկ բարձրացում: Խնդրում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոները, միաժամանակ հայտնում ենք, որգյուղատնտեսական և այլ բուսածածկ տարածքներում վերահսկվող այրումներ կարելի է կատարել միայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման ներկայության և անմիջական հսկողության դեպքում: