Հաշվետվություններ
|
Իրազեկման հանդիպումներ
Ներկայացման ամսաթիվ` 12 մարտ 2025
Հաշվետու ժամանակահատված 26 փետրվար 2025թ. - 28 փետրվար 2025թ.
Փետրվարի 26-ից 28-ը Արենի համայնքի Ելփին, Չիվա, Ռինդ, Ագարակաձոր, Արփի, Գնիշիկ, Աղավնաձոր, Խաչիկ և Արենի բնակավայրերում տեղի ունեցան մասնակցային բյուջետավորման մասին բնակիչների իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում Արենիի համայնքապետարանի աշխատակազմի անդամները բնակիչներին ներկայացրեցին մասնակցային բյուջետավորման էությունը և ծրագրային հայտերով համայնքապետարան դիմելու կարգը։