20.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ Կառավարությունը ԵՄ աջակցության շրջանակներում «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020 թ.-ից հետո» ծրագրի «Լրացուցիչ «Բ» նախաձեռնության» կազմում իրականացվող Ելփինի ջրամբարի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակով մշակվել է ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) հաշվետվություն և համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ներկայացվում է երկրորդ հանրային քննարկմանը:Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 27-ին, ժամը՝ 12:00-ին, Արենի ...
Մանրամասն |
|
08.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետի ծանրաբեռնվածության պատճառով նախապես հայտարարված հանդիպումները համայնքի բնակավայրերում ժամանակավորապես չեղարկվում են: Հանդիպումների նոր ժամանակացույցը հետագայում կճշտվի և լրացուցիչ կտեղեկացվի: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը:
|
|
08.04.24
Մասնակցային բյուջետավորում
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Արենի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Արենի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 012-Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով 2024 թ.-ի բյուջեով նախատեսվել է 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ գումար։ Արենի համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն եւ իրականացման հնարավորություն կստանան: Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն համայնքի www.arpaareni.am պաշտոնական կայքում ...
Մանրամասն |
|
04.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ որ 2024 թվականի ապրիլի 8-ից սկսած, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ մարզի համայնքներում (բնակավայրերում) իրականացվելու են աշխատանքային այցեր՝ հանդիպում-քննարկումներ՝ ըստ կից ներկայացվող ժամանակացույցի: Հրավիրում ենք բոլորին մասնակցելու հանդիպումներին:
|
|
02.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի ապրիլի 4-ին ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում Խաչիկ բնակավայրում և Խաչիկի միջնակարգ դպրոցում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, ինչպես նաև գործարկվելու են բնակավայրի շչակները:
|
|
26.03.24
ՀՈՒՇԱԹԵՐԹ «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
|
Ինչ է թունաքիմիկատը1.Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:II.Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից Թունաքիմիկատներ գնելիս՝1)Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,2)Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով.Թունաքիմիկատը Ձեր ...
Մանրամասն |
|
26.03.24
UNIVERSE ART մրցույթ-փառատոն
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք որ 5-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար ս/թ հունիս ամսին կազմակերպվում է «UNIVERSE ART» մրցույթ փառատոն հետևյալ 2 անվանակարգերում՝ 1. նկարչություն 2. դեկորատիվ-կիրառական արվեստ Մրցույթին դիմելու կարգի և այլ մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ կից ներկայացվող փաստաթղթերից, կամ այցելելով մրցույթի պաշտոնական էջ՝ հետևյալ հղումով.
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |