Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Մ-2 Երևան - Երասխ, Տաթև - Մեղրի, Մ-2 Հ-40 Արենի - Խաչիկ ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածներում առաջացած խոտային ծածկույթը չորացնելու նպատակով օգտագործվել է դեղորայք, ուստի խնդրում ենք այդ տարածքներում խուսափել խոշոր և մանև եղջերավոր անասուններ արածեցնելուց:
02.05.25 Հաստատվել են գյուղատնտեսության աջակցության ծրագրերը
📣Արենի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
 
‼️ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը:
 
 
30.04.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Արենի համայնքի հարգելի’ բնակիչներ,
📌Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 3-ին տեղի կունենա 🧹համապետական շաբաթօրյակ։
🟢Հրավիրվում ենք բոլորիդ ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ միասին ստեղծելու ավելի մաքուր և բարեկարգ միջավայր:
✅Շաբաթօրյակի մեկնարկը կտրվի 🕥09:00-ին։
30.04.25 Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված 47 նպատակային ուսուցման տեղերի առկայություն
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 449-Ն որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 47 նպատակային ուսուցման տեղեր` մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է հնգական, իսկ Կոտայքի մարզին՝ երկուական տեղ:Վերոգրյալ մասնագիտությամբ 2025-2026 թթ.-ի ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով կայքով հայտ ներկայացնելիս ... Մանրամասն
29.04.25 Իրանական մշակույթի ցուցահանդես-վաճառք
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքներում տեղի է ունենալու իրանական մշակույթի ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում՝ մայիսի 3-ին, ժամը 13:00-ին և Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի հարակից տարածքում՝ մայիսի 4-ին, ժամը 13:00-ին:
Սիրով առաջարկում ենք բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել ցուցահանդեսին:
18.04.25 Մասնակցային բյուջետավորման հաղթող ծրագրերը ստացել դրական եզրակացություն

Արենի համայնքի Հարգելի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ուսումնասիրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերը (Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարության ճանապարհների բարեկարգում ծրագիր և Արփի բնակավայրում խաղահրապարակ-զբոսայգու կառուցում ծրագիր) և տվել է դրական եզրակացություն, ուստի դրանք ենթակա են կատարման։

11.04.25 Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Մանրամասները ներկայացված են կցված փաստաթղթերում և հետևյալ հղումով.

https://azdarar.am/hy/public-announcement/view/e49585a8-7ac9-4856-887d-be4d355e27ba

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Արենի համայնքի ավագանու՝ 15.01.2025թ.-ի թիվ 1 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 10.09.2024թ.ի թիվ 12 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 25.07.2024թ-ի թիվ 10 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 26.05.2024թ.-ի թիվ 8 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 06.06.24 թ.-ի թիվ 7 նիստ:
Արենի համայնքի ավագանու՝ 20.05.2024թ.-ի թիվ 6 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 03.04.2024 թ-ի թիվ 4 նիստ
Արենի համայնքի ավագանու 2024 թ.-ի թիվ 3 նիստ մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 2024 թ.-ի թիվ 3 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 15.02.24 թ. թիվ 2 նիստ
25.01.2024 թ.-ի թիվ 1 արտահերթ նիստ: Մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 25.01.2024 թ.-ի թիվ 1 արտ
Արենի համայնքի ավագանու՝ 3 հերթական նիստ
Ավագանու 14.02.2023 թ-ի թիվ 2 հերթական նիստ ՄԱՍ 2
Ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստը՝ ուղիղ.
Ավագանու 20.05.2021 թվականի թիվ 8 արտահերթ նիստ:
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 2
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 2
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 1
Արենի համայնքի ավագանու՝ թիվ 15 արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner