Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի նախագիծը և առաջարկված փոփոխություններով երկամսյա ժամկետում ներկայացնել ավագանու հաստատմանը:
1) Եկամտային մասով՝ 699 418 000 ՀՀ դրամ, որից.
ա) սեփական եկամուտներ՝ 219 919 000 ՀՀ դրամ
բ) դոտացիա՝ 478 845 300 ՀՀ դրամ
գ)այլ սուբվենցիա՝ 653 700
2) գույքի օտարումից մուտքեր՝ 20 000 000 ՀՀ դրամ
3) Բյուջեի տարեսկզբի նախնական ազատ մնացորդը` 35 000 000 ՀՀ դրամ, որից.
ա) Ֆոնդային մասով՝ 20 000 000 ՀՀ դրամ
բ) Վարչական մասով՝ 15 000 000 ՀՀ դրամ
4) Ծախսերի մասով՝ 754 418 000 ՀՀ դրամ
2. Հաստատել Արենի համայնքի բնակավայրերի եկամուտների հավաքագրման պլանը՝ համաձայն սույն որոշման 1-2 հավելվածների: