Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Իրազեկման հանդիպում Արենիի միջնակարգ դպրոցում
Ներկայացման ամսաթիվ` 19 մարտ 2025
Հաշվետու ժամանակահատված
19 մարտ 2025թ. - 19 մարտ 2025թ.

Արենի համայնքի Արենի բնակավայրի միջնակարգ դպրոցում Մասնակցային բյուջետավորման իրազեկման արշավի շրջանակներում մարտի 19-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արենի համայնքի բնակիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Արենիի համայնքապետարանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)», Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Նալբանդյանը: Բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով նշեց, որ բնակիչների մասնակցությունը մասնակցային բյուջետավորևման ծրագրին թե՛ հայտ ներկայացնելու և թե՛ քվեարկելու առումով աննախադեպ է և այս պահի դրությամբ Արենի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակիչների ավելի քան 30 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը և հավելեց, որ սա շատ կարևոր գործիք է բնակիչների կարիքների գնահատման և տեղական ինքնակառավարմանը մասնակցայնության ապահովման առումով:
Ելույթներ ունեցան նաև հրավիրված հյուրերը, ովքեր նույնպես նշեցին Արենի համայնքի բնակիչների ակտիվության մասին:
Ելույթներ ունեցան նաև մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Արենիի համայնքապետարանին ծրագրային հայտեր ներկայացրած երիտասարդները, ովքեր ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ բերելով նաև հիմնավորումներ:
Մասնակցային բյուջետավորման իրազեկման արշավն իրականացվում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշենք, որ Արենի համայնքից ծրագրի շրջանակներում ներկայացվել են 12 ծրագրային հայտեր և մինչև մարտի 27-ը բաց է քվեարկության գործընթացը:




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner