Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 114-Ա

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՎ 15-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով, հիմք  ընդունելով  «Համայնքային  ծառայության  մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը  հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման  համակարգող նախարարի 2006թ.  օգոստոսի 29-ի N 12-Ն  հրամանը, Արենի համայնքի ավագանու 14/02/2023թ. թիվ 011- Ա  որոշումը և  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 18-ը ապրիլի 2025 թվականի N 01/08.2/2481-2025 գրությունը  

որոշում եմ՝        

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանում 2025 թվականի մայիսի 14-ին և 15-ին հայտարարված համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների  մրցութային  հանձնաժողովների կազմը՝  համաձայն սույն որոշման  N1 և N2 հավելվածների :

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Համայնքային ծառայության  մրցութային   հանձնաժողովների նիստերի տեխնիկական  սպասարկումն ապահովելու  համար լիազորված անձ նշանակել Արենիի համայնքապետարանի  աշխատակազմի  քարտուղար Գևորգ Սիմոնյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.88 Կբ)
(16.43 Կբ)
(16.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner