Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08 ապրիլի 2021 թվականի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. «ՀՀ վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձոր մարզի «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
2. «ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձոր մարզի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
3. Վայոց Ձոր մարզի Ագարակաձորի «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձորի մարզի «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
4. Վայոց Ձոր մարզի Արփի համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձորի մարզի «Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
5. Հաստատել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ, Աղավնաձոր, Արփի բնակավայրերի մանկապարտեզ և ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի <<Արևիկ>> մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-4 հավելվածների: