Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՌԻՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08 ապրիլի 2021 թվականի  «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․
Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. «ՀՀ վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձոր մարզի «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»  նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)

2. «ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձոր մարզի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)

3. Վայոց Ձոր մարզի Ագարակաձորի «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձորի մարզի «Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի  «Արևիկ»  մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)

4. Վայոց Ձոր մարզի Արփի համայնքի  մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀՀ Վայոց Ձորի մարզի «Արենի համայնքի Արփի  բնակավայրի    մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)

5. Հաստատել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ, Աղավնաձոր, Արփի բնակավայրերի մանկապարտեզ  և ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի <<Արևիկ>>  մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ՝  համաձայն սույն որոշման  1-4 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner