Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Չիվա բնակավայրում հանդամիջյան ճանապարհների բարեկարգում   Սոնա Հարությունյան   06 մարտ 2025 Արենի համայնքի Չիվա բնակավայրում ավելի քան 100 հա հողատարածք տանող ճանապահն այժմ գտնում է խարխուլ վիճակում: Տարածքում գերակշռում է կավահողը, այդ իսկ պատճառով տեղումների ամենաչնչին քանակի դեպքում ճանապրհը դառնում է անանցանելի, սա պատճառ է հանդիսանում այն բանի, որ բնակիչների մի մասը չի կարողանում ստացված ողջ բերքը հասցնել բնակավայր: Սա է նաև պատճառը, որ որոշ հողատարածքներ այժմ չեն մշակվում: 5500 մետր երկարությամբ այս ճանապարհի լայնացումը, համահարթեցումը և ջրահեռացումը կլուծի մեքենաների Վարդանես, Ճերմակտեղի, Հեշին, Քարուտ, Ձորատեղ, Կուրաղբյուր հանդամասեր անխոչընդոտ հասանելիությունը: Սա հնարավորություն կտա նաև ավելի հասանելի դարձնել Չիվա բնակավայրում գտնվող պատմամշակութային վայրերը, մասնավորապես Վարդանեսը: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը կլուծվի նաև այս ծրագրի իրականացման շնորհիվ, դեպի Չիվայի ջրամբար բաց և անցանելի ճանապարհն է: Ծրագիրը ըստ նախնական հաշվարկների կարժենա մոտ 10 մլն. ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 542
Շինարարություն
պարի սենյակի վերանորոգման աշխատանքներ   Ռոման Զոհրաբյան   26 օգոստոս 2024 Ելփին բնակավայրի Մշակույթի տանը գտնվող պարի սենյակը գտնվում է անմխիթար վիճակում :Ուստի անհրաժեշտ է բարեկարգել և ապահովել գույքով:
0 58
Մշակույթ և ժառանգություն
Փառքի պուրակի բարեկարգում, Խաչիկ   Անհայտ օգտատեր   26 օգոստոս 2024 Հիմնական խնդիրն այն է, որ գյուղամիջյան հրապարակում գտնվող այգին, որը նաև կոչվում է «Փառքի պուրակ», գտնվում է անշուք և անբարեկարգ վիճակում: Արդյունքում, այն չի ծառայում իր ֆունկցիոնալ նպատակին։ Բարեկարգ վիճակում լինելու պարագայում այստեղ կարող են իրականացվել տարբեր ժամանցային, սոցիալ-տնտեսական, կրթական միջոցառումներ։ Այն կարող է նաև ծառայել վայր՝ բնակիչների կողմից տարբեր համայնքային հիմնահարցերի քննարկման համար։ Քանի որ գյուղում չկա վայր, որտեղ կարող են կազմակերպվել քննարկում/հանդիպումներ, պուրակը կարող է ծառայել վերը նշված գործառույթները կատարելու համար: Նշվածներից բացի, այգին կարող է գրավել նաև զբոսաշրջիկներին։Այնուամենայնիվ, այս պահին ագյին չի օգտագործվում այս նպատակներով՝ անբարեկարգ վիճակի պատճառով։
0 102
Կանաչ համայնք և բարեկարգում
Արփի բնակավայրում խաղահրապարակի կառուցաում   Նարինե Առաքելյան   05 մարտ 2025 Արփի բնակավայրը, որտեղ ապրում է 1210 բնակիչ, այդ թվում՝ 282 երեխա, չունի ոչ միայն խաղահրապարակ, այլև որևէ մշակույթի տուն կամ ժամանցի այլ վայր, որտեղ երեխաները, երիտասարդներն ու մեծահասակները կարող են հավաքվել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Այս ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից խաղահրապարակ, որը կնպաստի համայնքի բոլոր սերունդների ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Խաղահրապարակի տարածքում կտեղադրվեն մանկական խաղասարքեր, ատրակցիոններ, զրուցարաններ և նստարաններ, կկառուցվեն ճեմուղիներ, կանաչապատ տարածքներ և խորհրդանշական ցայտաղբյուր, որը կդառնա բնակավայրի այցեքարտը: Այսպիսով, խաղահրապարակը ոչ միայն երեխաների համար կդառնա սիրելի վայր, այլև համայնքի բնակիչների համար կմեկտեղի ժամանցի, շփման և ակտիվ հանգստի հնարավորությունները՝ լրացնելով առկա ազատ ժամանցի վայրերի պակասը: Ծրագրի բյուջեն ըստ նախնական հաշվարկների կարող է կազմել մոտ 17 մլն. ՀՀ դրամ: Ծրագրի վերաբերյալ մյուս բոլոր մանրամասներին ծանոթացեք կցված ֆայլում:
0 1610
Կանաչ համայնք և բարեկարգում
Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում   Սոնա Հարությունյան   26 օգոստոս 2024 Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում
0 31
Շինարարություն
Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում   ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ   27 փետրվար 2025 Ռինդ գյուղը Արենի համայնքի այն բնակավայրերից է, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը, ինչը հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը և ապահովում է բնակավայրի տնտեսական ակտիվությունը: Սա է պատճառը որ դեպի բնակավայրի հանդամասեր տանող ճանապարհների բարեկարգումը դրական իմաստով էապես կարող է ազդել բնակավայրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Այս առումով կարելի է առանձնացնել Ջնդրախաչ կոչվող մատուռի ստորին հատվածից սկսվող 1700 մետր երկարությամբ ճանապարհը՝ ներառյալ դեպի Եղեգնալիճ (300 մետր) և դեպի Կաքավաձոր (700 մետր) տանող ճյուղավորումները: Ըստ նախնական հաշվարկների նախպաձեռնություն է կարող է արժենալ մոտ 20 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ ու քարտեզներ:
1 1632
Այլ
Արփի բնակավայրի Հոփիկ հանդամասի ճանապարհների համահարթեցում   Վաղինակ Սահակյան   06 մարտ 2025 Հոփիկ հանդամասում առկա է շուրջ 2 կմ ճանապարհ՝ իր ճյուղավորումներով, որի որոշ հատվածներ անանցանելի են դարձել ոռոգման ջրերի արտահոսքի, անձրևաջրերի և բեռնատարների ինտենսիվ շահագործման պատճառով։ Այս խնդիրների հետևանքով բազմաթիվ հողատարածքներ մնում են անմշակ, քանի որ գյուղատնտեսական տեխնիկան չի կարող հասնել այդ տարածքներ։Առաջարկվում է իրականացնել ճանապարհի համահարթեցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհի լայնքով անցկացնել մոտ 8 մետր երկարությամբ, 250-350 մմ տրամագծով ջրահեռացման խողովակներ, որոնք կապահովեն ավելորդ ջրերի հեռացումը, որպեսզի դրանք չվնասեն ճանապարհները։ Բացի այդ, տեղանքից ելնելով, ճանապարհի եզրերին անհրաժեշտ է կառուցել ջրահեռացման առուներ: Ըստ նախնական հաշվարկների ծրագիրը կարող է արժենալ մոտ 4-5 մլն. ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 189
Կանաչ համայնք և բարեկարգում
ՏԻՄնիկ-ՏԻԿնիկ 25 մայիս 2022 ՏԻՄնիկ-ՏԻԿնիկ Ծրագրի նախապատրաստական փուլում նկարահանվելու է 3 ֆիլմ ՏԻՄ գործառույթների վերաբերյալ (1 ֆիլմ-Ինչ է ՏԻՄ-ը, 2 Ֆիլմ-Ադմինիստրատիվ ծառայություններից օգտվելու մասին, 3 ֆիլմ-Հանրային Լսումների մասնակցության մասին)։ Ֆիլմի նկարահանմանը կմասնակցեն բնակիչներից, որոնք մասնակցելով ևս կիրազեկվեն և կկրթվեն (Ֆիլմերի երկարությունը մինչև 5 րոպե)։ Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ նաև տիկնիկային ներկայացում կբեմադրվի ՏԻՄ-գործառույթների մասին և երբ նախապատրաստական փուլը ավարտվի, կսկսվի 2րդ փուլը։ 2-րդ փուլի ընթացքում՝ Ֆիլմերը և տիկնիկային ներկայացումները կցուցադրվեն բոլոր բնակավայրերում ոչ ֆորմալ վայրերում, որպեսզի բնակիչները ազատ զգան և հետաքրքրությամբ նայեն։ Ցուցադրումների ավարտից հետո ֆիլմերը կտեղադրվեն Համայնքի պաշտոնական կայք էջում, Ֆեյսբուքյան էջում և Յութուբում։ Արդեն 3-րդ և վերջին փուլում ֆիլմի ցուցադրումներին մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հետաքրքիր արշավների, որի ընթացքում մասնակիցները կփոխանակվեն իրենց գիտելիքներով և կզրուցեն ֆիլմերի մասին։ Արշավների շնորհիվ նաև կճանաչեն Արենի համայնքի գեղատեսիլ վայրերը։ Արշավին նաև կհրավիրեն Ավագանու անդամներին, ովքեր ոչ ֆորմալ պայմաններում կկարողանան զրուցել բնակիչների հետ։ Արենի համայնքի բնակիչները տեղյակ չեն ՏԻՄ գործառույթներից։ Ա) Տարիներ առաջ բնակիչները հետաքրքրված չէին ՏԻՄ գործունեությամբ և քայլեր չէր ձեռնարկվում խնդիրը լուծելու, այսինքն առաջացել է հետաքրքրության պակասից և չիմֆորմացված լինելուց։ Բ) Ներկա իրավիճակում, երիտասարդներից մի քանիսը սկսել են հետաքրքրվել ՏԻՄ գործունեությամբ տարբեր միջոցառումների շնորհիվ։ Հիմնականում հետաքրքրված են Արենի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամները, բայց մյուսների մոտ իրավիճակը նույնն է։ Ծրագրի նպատակն է՝ Արենի համայնքի բնակիչները իրազեկված լինեն ՏԻՄ գործառույթների մասին։ Ծրագրի խնդիրներն են՝ 1․ Բնակիչները չեն մասնակցում հանրային լսումների։ 2․ Չեն ճանաչում ավագանու անդամներին։ 3․ Այն բնակիչները, ովքեր մասնակցում են, չեն կարողանում իրենց խնդիրը ճիշտ ներկայացնել։ 4․ Տեղեկացված չեն Արենի համայնքի կայքից և դիմում գրելու համար այցելում են համայնքապետարան։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները․ Պատկերավոր ձևերով մարդկանց տեղեկացնել ՏԻՄ գործառույթներին։ 1․ Նկարահանել ֆիլմ, որի հիմքում ընկած կլինի ՏԻՄ գործառույթները և դրանից ճիշտ օգտվելը։ 2․ Այդ ֆիլմի դերասանները կլինեն հենց Արենի համայնքի բնակիչները։ 3․ Ֆիլմը կցուցադրվի Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։ 4․ Բացի այդ, կբեմադրվի տիկնիկային ներկայացում ՏԻՄ գործառույթների հետ կապված։ 5․ Ներկայացումները կցուցադրվեն Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։ Ծրագրի ավարտից հետո ակնկալում ենք,որ Արենի համայնքի բնակիչները կհետաքրքրվեն ՏԻՄ-ով և ՏԻՄ գործառույթներով։ Եվ Արենի համայնքում կբարձրանա իրազեկվածության աստիճանը։ Եվ բնակիչները հեշտությամբ կհասնեն իրենց խնդիրների լուծմանը։
0 6
Այլ
Գնիշիկ – Մոզրով ավտոճանապարհի բարեկարգում   ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ   05 մարտ 2025 Գնիշիկ – Մոզրով ավտոճանապարհը գտնվում է վատ վիճակում, ինչը հանգեցնում է բնակիչների՝ Մոզրովից դեպի Գնիշիկ, Ագարակաձոր և Եղեգնաձոր տեղաշարժի դժվարացմանը: Լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նաև շտապ օգնության ավտոմեքենաների համար կանչերի ժամանակ բնակավայր հասնելուն: Այս ամենը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում բնակիչների համար, իսկ երբեմն էլ հանգեցնում է բնակավայրում ապրելուց հրաժարվելուն և արտագաղթին: Հողային գրունտով ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կմ է, որի բարեկարգումը կարժենա մետ 12 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ ու քարտեզ:
0 326
Շինարարություն
Խաչիկ բնակավայրում ջրամբարի կառուցում   ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ   06 մարտ 2025 Ջրամբարի կառուցման շնորհիվ ձնահալքից և անձրևաջրերից առաջացած ջուրը կարող ենք ծառայեցնել ի շահ Խաչիկի բնակիչների, ապահովելով ոռոգման ջրի մեծ մասը։ Նախատեսվող վայրը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, ինչի արդյունքում ամբարված ջրից կկարողանան օգտվել գյուղի մեծ մասը։ Ձորը գտնվում է աշխարհագրական բարենպաստ դիրքում, որը հնարավորություն է տալիս ջրամբարը կառուցել ձորի մեջ, անհրաժեշտ է միայն կառուցել առաջնային պատվարը։ Ըստ նախնական հաշվարկների նախպաձեռնություն է կարող է արժենալ մոտ 15-17 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել պարզ լինելու համար կցված է քարտեզ:
0 509
Այլ
Ագարակաձոր բնակավայրի ապաստարանի վերանորոգում և կահավորում   Նորայր Նավասարդյան   06 մարտ 2025 Ագարակաձոր բնակավայի մշակույթի տան նկուղային հարկն օգտնագործվում է որպես ապաստարան՝ բնակավայրի դպրոցի և մանկապարտեզի համար: Այն կառուցվել է 1976 թվականին (300մ 2 ), սեյսմակայուն է: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը պահանջում է համայնքային պատրաստվածության մակարդակի բարձրացում՝ տարաբնույթ արտակարգ իրավիճակների (բնական աղետներ, ռազմական գործողություններ) դեպքում: Ապաստարանից կարող է օգտվել շուրջ 300 բնակիչ: Տարածքն ունի վերանորոգման կարիք: Ըստ նախնական հաշվարկների նախաձեռնությունը կարժենա մոտ 8-10 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 874
Այլ
Մանկական խաղահրապարակ և զբոսայգի Արենիի մանկապարտեզի հարակից տարածքում   Անուշիկ Ծատուրյան   26 օգոստոս 2024 Բնակիչների մասնակցության ցածր մակարդակը տեղական զարգացման գործընթացներում երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, երբ բնակիչը դադարում է սրտացավ լինել համայնքային որոշումների կայացման համար: Այդ իսկ պատճառով մասնակցային բյուջետավորումը կնպաստի այնպիսի որոշումների կայացմանը, որոնց իրագործման և դրա արդյունքում համայնքի ունեցվածքի նկատմամբ բնակիչներն էլ ավելի սրտացավ կլինեն: Շուտով Արենիում կգործի մանկապարտեզ, որը մի քանի սերունդների համար երազանքի նման մի բան է եղել: Մանկապարտեզը ունի հարակից տարածք, որտեղ հնարավորություն կա կառուցելու մանկական խաղահրապարակ՝ այն հագեցնելով ժամանակակից մանկական խաղասարքերով, ինչպես նաև կառուցել ծառուղիներ, ստեղծել քայլուղիներ և ստանալ իսկական զբոսայգի: Տարածքի չափերը թույլ են տալիս նման ծրագրի իրագործումը: Ծրագիրը համընկնում է համայնքի երիտասարդ բնակիչների հետ մեր ունեցած զրույցների արդյունքների հետ: Գյուղում հիմնականում բնակիչները նշում էին զբոսայգիների և քայլուղիների բացակայության խնդիրը: Այն ելնում է նաև այն հանգամանքից, որ գյուղի տարածքում նման մեծությամբ այլ վայրեր առկա չեն, ուստի սա հրաշալի վայր է զբոսայգի և մանկական խաղահրապարակ կառուցելու համար: Երիտասարդների շրջանում ակտիվ ժամանցի խթանում Մանուկների համար ժամանցային վայրի ստեղծում Բարձրացնել ՏԻՄ-Բնակիչ համագործակցության մակարդակը Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչները և հատկապես մեզ նման երիտասարդները կգիտակցեն, որ իրենք մասնակցում են համայնքում որոշումների կայացմանը և իրենք ևս ունեն որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն: Բարձրացնել բնակիչների միջանձնային շփումների մակարդակը Բոլորս գիտենք, որ աշխարհը գնում է թվայնացման, ինչը հաճախ հանգեցնում է անձանց մեկուսացմանը հասարակության լայն շերտերից, որոնք էլ կարող են հանգեցնել հոգեբանական լուրջ խնդիրների, դեպրեսիվ իրավիճակների: Գյուղում զբոսայգու և խաղահրապարակի ստեղծումը կնպաստի միջանձնային շփումներին, ինչը կմիավորի բնակչությանը մեկ գաղափարի շուրջ:
0 118
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner