Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 20
Աղավնաձոր բնակավայրի հանդամիջյան ճանապարհների բարեկարգում և 4-րդ փողոցում հենապատի կառուցում   ԱԶԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   07 մարտ 2025 Աղավնաձոր բնակավայրը հանդիսանում է ամենաշատ Արենի տեսակի խաղող արտադրող գյուղը Վայոց ձորի մարզում: Իսկ խաղողի այգիների մեծ մասը գտնվում են Աղավնաձորի Տափ (Թափ) հանդամասում: Այստեղ առկա է շուրջ 120 հա հողատարածք, որի ճնշող մեծամասնությունը խաղողի այգի է, սակայն դեպի այգիներ տանող ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում:   Նման հանդամիջյան ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 18 կմ: Մեր գնահատմամբ ծրագրի մոտավոր արժեքը կարող է կազմել մոտ 34 մլն ՀՀ դրամ։ Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել պարզ լինելու համար կցված են նկարներ:
0 655
Այլ
Պլաստիկի վերամշակման գործարան Արենի համայնքում   ՎԱՀԵ ՍԻՄՈՆՅԱՆ   06 մարտ 2025 Ծրագրի շրջանակներում առաջարկում ենք Արենի համայնքի համար կառուցել պլաստիկի վերամշակման համայնքային արտադրամաս: Արենի համայնքը Հայաստանի կայուն զարգացող համայնքներից է: Այստեղ զարգանում են տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն: Նման ճյուղերի զարգացումը մեծացնում է համայնք մտնող այցելուների թիվը, ինչն էլ հանգեցնում է պլաստիկ թափոնների մեծ քանակի ստեղծմանը: Առաջարկում ենք համայնքի բնակավայրերում տեղադրել պլաստիկի հավաքման աղբամաններ, ձեռք բերել պլաստիկ տարաների աղաց, և երկշաբաթյա պարբերությամբ աղբատար մեքենայով հավաքել պլաստիկը, աղալ այն, և համագործակցելով պլաստիկե արտադրանք ունեցող ընկերությունների հետ՝ վաճառել վերջիններիս: Ըստ նախնական գնահատականների ծրագիրը կարող է արժենալ մոտ 15 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, դե իսկ այն առավել տեսանելի լինելու համար հանձնարարել ենք արհեստական բանականությանը ըստ իր պատկերացումների պատկերել պլաստիկի վերամշակման արտադրամասը:
0 1524
Կանաչ համայնք և բարեկարգում
Խաչիկ բնակավայրում ջրամբարի կառուցում   ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ   06 մարտ 2025 Ջրամբարի կառուցման շնորհիվ ձնահալքից և անձրևաջրերից առաջացած ջուրը կարող ենք ծառայեցնել ի շահ Խաչիկի բնակիչների, ապահովելով ոռոգման ջրի մեծ մասը։ Նախատեսվող վայրը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, ինչի արդյունքում ամբարված ջրից կկարողանան օգտվել գյուղի մեծ մասը։ Ձորը գտնվում է աշխարհագրական բարենպաստ դիրքում, որը հնարավորություն է տալիս ջրամբարը կառուցել ձորի մեջ, անհրաժեշտ է միայն կառուցել առաջնային պատվարը։ Ըստ նախնական հաշվարկների նախպաձեռնություն է կարող է արժենալ մոտ 15-17 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել պարզ լինելու համար կցված է քարտեզ:
0 509
Այլ
Արփի բնակավայրի Հոփիկ հանդամասի ճանապարհների համահարթեցում   Վաղինակ Սահակյան   06 մարտ 2025 Հոփիկ հանդամասում առկա է շուրջ 2 կմ ճանապարհ՝ իր ճյուղավորումներով, որի որոշ հատվածներ անանցանելի են դարձել ոռոգման ջրերի արտահոսքի, անձրևաջրերի և բեռնատարների ինտենսիվ շահագործման պատճառով։ Այս խնդիրների հետևանքով բազմաթիվ հողատարածքներ մնում են անմշակ, քանի որ գյուղատնտեսական տեխնիկան չի կարող հասնել այդ տարածքներ։Առաջարկվում է իրականացնել ճանապարհի համահարթեցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհի լայնքով անցկացնել մոտ 8 մետր երկարությամբ, 250-350 մմ տրամագծով ջրահեռացման խողովակներ, որոնք կապահովեն ավելորդ ջրերի հեռացումը, որպեսզի դրանք չվնասեն ճանապարհները։ Բացի այդ, տեղանքից ելնելով, ճանապարհի եզրերին անհրաժեշտ է կառուցել ջրահեռացման առուներ: Ըստ նախնական հաշվարկների ծրագիրը կարող է արժենալ մոտ 4-5 մլն. ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 189
Կանաչ համայնք և բարեկարգում
Արենի բնակավայրում հասարակական կենտրոնի կառուցում   ՔՆԱՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ   06 մարտ 2025 Արենի համայնը վարում է ակտիվ հասարակական կյանք, համայնքի բնակիչները մասնակցում են բազմաթիվ հասարակական միջոցառումների, հանդիպումներ են տեղի ունենում տարբեր հասարական կազմակերպությունների հետ։ Ներկայումս համայնքը չունի ներկայանալի տարածք նման հանդիպումների կամ միջոցառումների համար և ստիպված է օգտվել այլ կառույցներից (օրինակ՝ համայնքապետարանի վարչական շենք, դպրոց, կամ, իսկ մեծ հանդիպումների համար վարձվում են մասնավոր հանդիսությունների սրահներ)։ Առկա խնդիրը կարող է լուծվել նոր շենքի/տարածքի հատկացմամբ։ Համայնքի տնօրինության տակ առկա է համայնքապետարանի նախկին վարչական շենքի առաջին հարկը, որը ներկայումս այլ նպատակներով չի օգտագործվում։ Տարածքը ըստ նշանակության օգտագործելու համար անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Շինության մակերեսը կազմում է մոտ 150 ք.մ.։ Ծրագրի շահառուներ են հանդիսանալու ամբողջ Արենի համայնքի բնակիչները,մ քանի որ միջոցառումների, սեմինարների կամ այլ նախաձեռնությունների կազմակերպումը այսուհետ կարող է արվել այս տարածքում, որից կօգտվեն ոչ միայն Արենի, այլև համայնքի այլ բնակավայրերի բնակիչներ: Նախնական գնահատմամբ վերանորոգումը և կահավորումը կարժենա մոտ 10 մլն. ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 914
Շինարարություն
Մանկություն առանց հեռախոսի   ԱՆՈՒՇԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ   06 մարտ 2025 Խաղահրապարակները շատ կարևոր են երեխաների զարգացման համար։ Դրանք տրամադրում են ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլ նաև սոցիալական և համատեղ աշխատանքի հմտություններ։ Դրանք երեխաների կյանքում կարևոր են նրանց ֆիզիկական,  սոցիալական հմտությունների, էմոցիոնալ, ստեղծագործական մտածողության զարգացման տեսանկյունից, նաև երեխաներին հանգստանալու և իրենց բացահայտելու հնարավորություն են տալիս: Արենի բնակավայրում, սակայն, այդպիսի խաղահրապարակները շատ քիչ են, իսկ համայնքի այն հատվածը, որտեղ գտնվում է խաղահրապարակը ոչ բոլորին է հասանելի։ Այս վայրում խաղահրապարակի առկայությունը շուրջ 100 ընտանիքի փոքրիկներին կապահովի ժամանցով և օգտակար զբաղմունքով։ Նախագծի արժեքը ըստ նախնական հաշվարկների կարող է կազմել մոտ 4-5 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ և քարտեզ:
1 823
Այլ
Չիվա բնակավայրում հանդամիջյան ճանապարհների բարեկարգում   Սոնա Հարությունյան   06 մարտ 2025 Արենի համայնքի Չիվա բնակավայրում ավելի քան 100 հա հողատարածք տանող ճանապահն այժմ գտնում է խարխուլ վիճակում: Տարածքում գերակշռում է կավահողը, այդ իսկ պատճառով տեղումների ամենաչնչին քանակի դեպքում ճանապրհը դառնում է անանցանելի, սա պատճառ է հանդիսանում այն բանի, որ բնակիչների մի մասը չի կարողանում ստացված ողջ բերքը հասցնել բնակավայր: Սա է նաև պատճառը, որ որոշ հողատարածքներ այժմ չեն մշակվում: 5500 մետր երկարությամբ այս ճանապարհի լայնացումը, համահարթեցումը և ջրահեռացումը կլուծի մեքենաների Վարդանես, Ճերմակտեղի, Հեշին, Քարուտ, Ձորատեղ, Կուրաղբյուր հանդամասեր անխոչընդոտ հասանելիությունը: Սա հնարավորություն կտա նաև ավելի հասանելի դարձնել Չիվա բնակավայրում գտնվող պատմամշակութային վայրերը, մասնավորապես Վարդանեսը: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը կլուծվի նաև այս ծրագրի իրականացման շնորհիվ, դեպի Չիվայի ջրամբար բաց և անցանելի ճանապարհն է: Ծրագիրը ըստ նախնական հաշվարկների կարժենա մոտ 10 մլն. ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 542
Շինարարություն
Ագարակաձոր բնակավայրի ապաստարանի վերանորոգում և կահավորում   Նորայր Նավասարդյան   06 մարտ 2025 Ագարակաձոր բնակավայի մշակույթի տան նկուղային հարկն օգտնագործվում է որպես ապաստարան՝ բնակավայրի դպրոցի և մանկապարտեզի համար: Այն կառուցվել է 1976 թվականին (300մ 2 ), սեյսմակայուն է: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը պահանջում է համայնքային պատրաստվածության մակարդակի բարձրացում՝ տարաբնույթ արտակարգ իրավիճակների (բնական աղետներ, ռազմական գործողություններ) դեպքում: Ապաստարանից կարող է օգտվել շուրջ 300 բնակիչ: Տարածքն ունի վերանորոգման կարիք: Ըստ նախնական հաշվարկների նախաձեռնությունը կարժենա մոտ 8-10 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 874
Այլ
Արփի բնակավայրում խաղահրապարակի կառուցաում   Նարինե Առաքելյան   05 մարտ 2025 Արփի բնակավայրը, որտեղ ապրում է 1210 բնակիչ, այդ թվում՝ 282 երեխա, չունի ոչ միայն խաղահրապարակ, այլև որևէ մշակույթի տուն կամ ժամանցի այլ վայր, որտեղ երեխաները, երիտասարդներն ու մեծահասակները կարող են հավաքվել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Այս ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից խաղահրապարակ, որը կնպաստի համայնքի բոլոր սերունդների ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Խաղահրապարակի տարածքում կտեղադրվեն մանկական խաղասարքեր, ատրակցիոններ, զրուցարաններ և նստարաններ, կկառուցվեն ճեմուղիներ, կանաչապատ տարածքներ և խորհրդանշական ցայտաղբյուր, որը կդառնա բնակավայրի այցեքարտը: Այսպիսով, խաղահրապարակը ոչ միայն երեխաների համար կդառնա սիրելի վայր, այլև համայնքի բնակիչների համար կմեկտեղի ժամանցի, շփման և ակտիվ հանգստի հնարավորությունները՝ լրացնելով առկա ազատ ժամանցի վայրերի պակասը: Ծրագրի բյուջեն ըստ նախնական հաշվարկների կարող է կազմել մոտ 17 մլն. ՀՀ դրամ: Ծրագրի վերաբերյալ մյուս բոլոր մանրամասներին ծանոթացեք կցված ֆայլում:
0 1610
Կանաչ համայնք և բարեկարգում
Գնիշիկ – Մոզրով ավտոճանապարհի բարեկարգում   ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ   05 մարտ 2025 Գնիշիկ – Մոզրով ավտոճանապարհը գտնվում է վատ վիճակում, ինչը հանգեցնում է բնակիչների՝ Մոզրովից դեպի Գնիշիկ, Ագարակաձոր և Եղեգնաձոր տեղաշարժի դժվարացմանը: Լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նաև շտապ օգնության ավտոմեքենաների համար կանչերի ժամանակ բնակավայր հասնելուն: Այս ամենը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում բնակիչների համար, իսկ երբեմն էլ հանգեցնում է բնակավայրում ապրելուց հրաժարվելուն և արտագաղթին: Հողային գրունտով ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կմ է, որի բարեկարգումը կարժենա մետ 12 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ ու քարտեզ:
0 326
Շինարարություն
Ելփին Բնակավայրի Մշակույթի տան մուտքի, դիմացի այգու և նույն տարածքում գտնվող խաղահրապարակի բարեկարգում և ցանկապատում   ՖԵԼԻՔՍ ԱՂԱԽԱՆՅԱՆ   05 մարտ 2025 Ելփին բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում առկա է մոտ 400 ք.մ ․ տարածք, որտեղ տեղադրված է տաղավարմ կա ցայտաղբյուր և տեղադրված են նաև մանկական խաղասարքեր: Տարածքը բնակավայրի երեխաների, երիտասարդների և տարեցների սիրելի վայրերից է, որտեղ վերջիններս ապահովում են իրենց ժամանցը: Տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ է  այն կանաչապատել, անցկացնել կաթիլային ոռոգման համակարգ, տնկել ծառեր, ինչպես նաև ցանկապատել խաղահրապարակը: Դե իսկ մշակույթի տան արտաքին տեսքի կարգավորման համար անհրաժեշտ է մշակույթի տան մուտքի մոտ  առկա հարթակի  սալիկների փոխարինում նորով  և մուտքի ծածկի կառուցում։ Մեր գնահատմամբ ծրագրի մոտավոր արժեքը կարող է կազմել մոտ 8 մլն ՀՀ դրամ։ Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ:
0 672
Կանաչ համայնք և բարեկարգում
Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում   ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ   27 փետրվար 2025 Ռինդ գյուղը Արենի համայնքի այն բնակավայրերից է, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը, ինչը հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը և ապահովում է բնակավայրի տնտեսական ակտիվությունը: Սա է պատճառը որ դեպի բնակավայրի հանդամասեր տանող ճանապարհների բարեկարգումը դրական իմաստով էապես կարող է ազդել բնակավայրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Այս առումով կարելի է առանձնացնել Ջնդրախաչ կոչվող մատուռի ստորին հատվածից սկսվող 1700 մետր երկարությամբ ճանապարհը՝ ներառյալ դեպի Եղեգնալիճ (300 մետր) և դեպի Կաքավաձոր (700 մետր) տանող ճյուղավորումները: Ըստ նախնական հաշվարկների նախպաձեռնություն է կարող է արժենալ մոտ 20 մլն ՀՀ դրամ: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է կցված հայտում, ինչպես նաև այն առավել հասկանալի լինելու համար կցված են նկարներ ու քարտեզներ:
1 1632
Այլ
Մանկական խաղահրապարակ և զբոսայգի Արենիի մանկապարտեզի հարակից տարածքում   Անուշիկ Ծատուրյան   26 օգոստոս 2024 Բնակիչների մասնակցության ցածր մակարդակը տեղական զարգացման գործընթացներում երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, երբ բնակիչը դադարում է սրտացավ լինել համայնքային որոշումների կայացման համար: Այդ իսկ պատճառով մասնակցային բյուջետավորումը կնպաստի այնպիսի որոշումների կայացմանը, որոնց իրագործման և դրա արդյունքում համայնքի ունեցվածքի նկատմամբ բնակիչներն էլ ավելի սրտացավ կլինեն: Շուտով Արենիում կգործի մանկապարտեզ, որը մի քանի սերունդների համար երազանքի նման մի բան է եղել: Մանկապարտեզը ունի հարակից տարածք, որտեղ հնարավորություն կա կառուցելու մանկական խաղահրապարակ՝ այն հագեցնելով ժամանակակից մանկական խաղասարքերով, ինչպես նաև կառուցել ծառուղիներ, ստեղծել քայլուղիներ և ստանալ իսկական զբոսայգի: Տարածքի չափերը թույլ են տալիս նման ծրագրի իրագործումը: Ծրագիրը համընկնում է համայնքի երիտասարդ բնակիչների հետ մեր ունեցած զրույցների արդյունքների հետ: Գյուղում հիմնականում բնակիչները նշում էին զբոսայգիների և քայլուղիների բացակայության խնդիրը: Այն ելնում է նաև այն հանգամանքից, որ գյուղի տարածքում նման մեծությամբ այլ վայրեր առկա չեն, ուստի սա հրաշալի վայր է զբոսայգի և մանկական խաղահրապարակ կառուցելու համար: Երիտասարդների շրջանում ակտիվ ժամանցի խթանում Մանուկների համար ժամանցային վայրի ստեղծում Բարձրացնել ՏԻՄ-Բնակիչ համագործակցության մակարդակը Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչները և հատկապես մեզ նման երիտասարդները կգիտակցեն, որ իրենք մասնակցում են համայնքում որոշումների կայացմանը և իրենք ևս ունեն որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն: Բարձրացնել բնակիչների միջանձնային շփումների մակարդակը Բոլորս գիտենք, որ աշխարհը գնում է թվայնացման, ինչը հաճախ հանգեցնում է անձանց մեկուսացմանը հասարակության լայն շերտերից, որոնք էլ կարող են հանգեցնել հոգեբանական լուրջ խնդիրների, դեպրեսիվ իրավիճակների: Գյուղում զբոսայգու և խաղահրապարակի ստեղծումը կնպաստի միջանձնային շփումներին, ինչը կմիավորի բնակչությանը մեկ գաղափարի շուրջ:
0 118
Կանաչ համայնք և բարեկարգում
Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում   Սոնա Հարությունյան   26 օգոստոս 2024 Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում
0 31
Շինարարություն
Թվային Էկրան Աղավնաձորի կենտրոնում   Ալվինա Ներսիսյան   26 օգոստոս 2024 Ծրագրի նպատակը և նկարագրությունը. Իրազեկվածության պակասը շարունակում է մնալ իրենց համայնքների տեղական ինքնակառավարման գործընթացներում քաղաքացիական ցածր մասնակցության հիմնական պատճառներից մեկը: Գյուղական բնակավայրերում համայնքի վեբկայքը կամ սոցիալական ցանցերը հաճախ անբավարար են դառնում բնակիչներին արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու համար: Համայնքում մեր հարցումները ցույց են տվել, որ այս բացը լրացնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն է: Մասնավորապես, թվային էկրանի տեղադրումը բնակավայրի կենտրոնական վայրում կարող է զգալիորեն մեծացնել տեղեկատվության տարածումը և ներգրավվածությունը: Այս մոտեցումը երաշխավորում է, որ բոլոր բնակիչները, անկախ ինտերնետի հասանելիությունից կամ ծանոթությունից, կարող են տեղեկացված մնալ և ավելի ակտիվ մասնակցել տեղական կառավարման գործընթացներին: LED էկրանը արդյունավետ գործիք կծառայի Արենիի համայնքապետարանի գործունեությունը թափանցիկ դարձնելու և քաղաքացիների ներգրավվածությունը մեծացնելու համար։ Այս էկրանը կօգտագործվի տեղեկատվության լայն շրջանակ ցուցադրելու համար, ներառյալ համայնքի ավագանու նիստերը, հանրային լսումները, գրաֆիկական պատկերները, տեսանյութերը և անիմացիաները: Առաջարկվող ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 3300000 դրամ։ Արդյունքները․  Բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը. Վերացնել տեղական կառավարման գործընթացների վերաբերյալ բնակիչների իրազեկվածության պակասը՝ տրամադրելով հստակ և մատչելի տեղեկատվություն:  Բարձրացնել քաղաքացիական մասնակցությունը. Խրախուսեք ավելի մեծ քաղաքացիական մասնակցությունը՝ տեղեկացնելով բնակիչներին համայնքային գործունեության, որոշումների և ներգրավվածության հնարավորությունների մասին տեսանելի միջոցի միջոցով:  Բարելավել տեղեկատվության տարածումը. Օգտագործեք նորագույն տեխնոլոգիաները՝ բնակիչներին արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու համար՝ հաղթահարելով ավանդական կայքերի և սոցիալական ցանցերի սահմանափակումները, հատկապես գյուղական վայրերում:  Խթանել թափանցիկությունը և հաշվետվողականությունը. Խթանել նորարարությունը թափանցիկության և հաշվետվողականության ոլորտում՝ հրապարակայնորեն ցուցադրելով Արենիի համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվություն՝ ընդգծելով Աղավնաձոր բնակավայրի հետ կապված տեղեկատվությունը:
0 25
Սոցիալական ոլորտ
Փառքի պուրակի բարեկարգում, Խաչիկ   Անհայտ օգտատեր   26 օգոստոս 2024 Հիմնական խնդիրն այն է, որ գյուղամիջյան հրապարակում գտնվող այգին, որը նաև կոչվում է «Փառքի պուրակ», գտնվում է անշուք և անբարեկարգ վիճակում: Արդյունքում, այն չի ծառայում իր ֆունկցիոնալ նպատակին։ Բարեկարգ վիճակում լինելու պարագայում այստեղ կարող են իրականացվել տարբեր ժամանցային, սոցիալ-տնտեսական, կրթական միջոցառումներ։ Այն կարող է նաև ծառայել վայր՝ բնակիչների կողմից տարբեր համայնքային հիմնահարցերի քննարկման համար։ Քանի որ գյուղում չկա վայր, որտեղ կարող են կազմակերպվել քննարկում/հանդիպումներ, պուրակը կարող է ծառայել վերը նշված գործառույթները կատարելու համար: Նշվածներից բացի, այգին կարող է գրավել նաև զբոսաշրջիկներին։Այնուամենայնիվ, այս պահին ագյին չի օգտագործվում այս նպատակներով՝ անբարեկարգ վիճակի պատճառով։
0 102
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner