Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Արենի համայնքի 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն սույն որոշման 1-ից 15 հավելվածների։ 2. Սույն որոշմանը կցվում է 2022թ վականի ընթացքում Արենի համայնքում օտարված հողամասերի ցանկը և հողամասերի հատակագծերը: 3.Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքերի դուրս գրման փաստաթղթերը, համաձայն սույն որոշման 16-րդ հավելվածի։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |