Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենիի համայնքապետարանի և Հայաստանի ֆինանսիստների միավորում Հ/կ-ի հետ համատեղ իրականացվող ներդրումային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտարարված մրցույթի արդյունքում Արենի բնակավայրի բնակիչ Արփինե Մաթևոսյանի կողմից ներկայացված հայտին տալ դրական եզրակացություն:
2. Սահմանել վերը նշված ծրագրի շրջանակներում Արենիի համայնքապետարանի կողմից ներդրվելիք գումարի չափը՝ 500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: |