Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 454-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 454-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 28-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և քաղաքացու դիմումը,  որոշում եմ՝

  1. Արենի համայնքի Արենի  բնակավայրի 28-րդ փողոց, թիվ 18 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-008-0012-0020, հողամասի չափը՝ 0.096 հա, նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման) Արթուր Ռուբենի Սամսոնյանին, Հեղինե Ռուբենի Սամսոնյանին և Թեհմինե Ռուբենի Սամսոնյանին  համասեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված  բնակելի տունը՝  153․3 քմ․(բնակելի տուն՝ 6,8քմ․, բաց պատշգամբ՝ 8,1քմ․, աստ․ հարթակ՝ 0,8քմ, բնակելի տուն 2-րդ հարկ՝ 111,9քմ․, բաց պատշգամբ 2-րդ հարկ՝ 11քմ․, մառան՝ 14,7քմ․) և օժանդակ շինությունները 18,8քմ (օժանդակ շինություն՝ 14,5քմ․, պարիսպ՝ 3,9քմ, պարիսպ՝ 0,4քմ)  ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 20247FF293:
  3. Առաջարկել կառույցն իրականացրած  Արթուր Սամսոնյանին  և մյուսներին վճարելու 1 քմ.` 1209 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված  բնակելի տան համար՝ 185 340  (մեկ հարյուր ութսունհինգ  հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ և վճարելու 1քմ․՝ 725,4  ՀՀ դրամ ինքնակամ կառուցված օժանդակ շինությունների  համար՝ 13 638 (տասներեք հազար վեց հարյուր երեսունութ) ՀՀ դրամ, ինքնակամ փակված մեկ պատուհանի համար՝ 10 000 ՀՀ դրամ,  ընդամենը 208 978 ՀՀ դրամ,   հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները: (Կետը խմբագրվել է համաձայն Արենի համայնքի ղեկավարի 19․09․2024 թվականի թիվ 476-Ա որոշման)։
  4. Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
  5. Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(437.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner