Համայնքի ղեկավարի որոշումներ N 255-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 05 սեպտեմբերի 2025 թվականի N 255-Ա | ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏՈՎ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Արենիի համայնքի ավագանու 21 օգոստոսի 2025 թվականի թիվ 112-Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-213 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ՝ 1․ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սույն որոշման հավելված 1-ով ներկայացված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, 10 տարի ժամկետով, անհատույց, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտով) տրամադրել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ հողամասերում համապատասխան հետազոտությունների, անտառհիմնման ու բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով :
2․ Սերվիտուտով տրամադրված տարածքներում գտնվող խմելու և ոռոգման ջրի ջրաղբյուրները ինչպես նաև ջրագծերը ամբողջությամբ վերահսկվում են Արենիի համայնքապետարանի կողմից։
3․ Սույն որոշմամբ տրամադրված հողատարածքներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունից և անհրաժեշտությունից ելնելով հետագայում վերանայել տրամադրման ժամկետը։
4․ Արենի համայնքի բնակիչները իրավունք ունեն անարգել օգտվել հատկացված տարածքներից՝ խոտհնձի, խոտաբույսերի հավաքման և համատեղ համաձայնեցված այլ նպատակներով։ | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.85 Կբ)
|
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|