|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մարտի 2025 թվականի N 033-Լ |
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել՝
1) ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |
Կողմ -9 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(39.28 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|