Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային մանկապարտեզ

Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին, 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն, 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև, 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 4000 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա  մինչև 25-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին:Արենի համայնքն այժմ ունի երեք գործող մանկապարտեզներ՝ Ագարակաձոր,Աղավնաձոր և Արփի բնակավայրերում: Ագարակաձոր բնակավայրի մանկապարտեզ (հասցե` գ.Ագարակաձոր հեռախոս` /0281/23875 տնօրեն` Նախշուն Բեգլարյան),Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ (հասցե` գ.Աղավնաձոր , տնօրեն`Լուսինե Վարդանյան),Արփի բնակավայրի մանկապարտեզ (հասցե` գ.Արփի տնօրեն`Անահիտ Հարությունյան):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՍԻՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 20/07/2018
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը Արենի համայնքի ավագանու 14.02.2018թ թիվ 19 որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner