Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2023 թվականի N 58-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԳՆԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ԽՈՒԴՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ «ԲԵԶՈԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԱՐԱԾԵՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշումը և  բնակիչների դիմումները՝ 

Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1.  Ընդառաջել Արենի համայնքի Արփի  բնակավայրի բնակիչներ՝ Գնել Ղազարյանի և Արսեն Խուդոյանի դիմումներին և  առաջարկել համայնքի ղեկավարին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով դիմումներում բարձրացված հարցերը բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրելու նպատակով:
2. Արենի համայնքի ավագանու  15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշման պահանջների խախտման հանգամանքներ արձանագրելու պարագայում  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «ԲԵԶՈԱՐ» ԲՀ-ի   վարձակալության պայմանագրերը լուծելու ուղղությամբ:


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.12 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner