Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 130-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2023 թվականի N 130-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՆԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թդեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերի  պահանջները, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 

 

Տալ համաձայնություն  

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  Վաղարշակ Գարեգինի Պետրոսյանի սեփականություն հադիսացող 2.3316 հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.07  հա  (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0124) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության:

2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  Ռազմիկ Քերոբի Թևոնյանի սեփականություն հադիսացող 0.16759 հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ խոտհարք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-1373-0002)  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝  հասարակական   կառուցապատման գործառնական նշանակության:

3. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հադիսացող 0.03533 հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-1373-0001)  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝  հասարակական   կառուցապատման գործառնական նշանակության:

 4. Համայնքի ղեկավարին՝ կազմել և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական  հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.31 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner