Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 88-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2023 թվականի N 88-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

Հաստատել Արենի համայնքի ավագանու 08-ը օգոստոսի 2023 թվականի թիվ 10 արտահերթ  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 08.08.2023 թվականի թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Արենի համայնքին նվիրաբերած գույքի հետագա տնօրինման և օգտագործման տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին:

 3. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին

4. Արենի համայնքի Ռինդ և Գնիշիկ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ>>-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:

 

5. Արենի համայնքի ավագանու 04 հունիսի 2020 թվականի թիվ 65 «Արենի համայնքի ավագանու 06-ը դեկտեմբերի 2019 թվականի թիվ 123 որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու և Արենի ՀՈԱԿ-ի աշխատակից էքսկավատորավարի համար լրացուցիչ վճար սահմանելու մասին» որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու և 30 նոյեմբերի 2022թվականի «2023 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 140-Ա որոշման թիվ 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:

6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Մուրադ Խաչիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0.58951 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 0.19127 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

 

7. Արենի համայնքի Չիվա բնակավայրի կենտրոնական ճանապարհին արհեստական անհարթություններ տեղադրելուն համաձայնություն տալու մասին:

 

 8. 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

9. Արենի համայնքի ղեկավարի 2023 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:

10. Արենի համայնքում 2023 թվականի ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող համայնքի 9 բնակավայրերի աշակերտներին գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ նվիրելու համար գումար հատկացնելու մասին

11. ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի մանկապարտեզ, ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մանկապարտեզ, Վայոց ձորի մարզի Ագարակաձորի «Արևիկ» մանկապարտեզ, ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունները վերանվանելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

12. 2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին համայնքի պատվիրակության  մասնակցությունը ապահովելու նպատակով համայնքի բյուջեից գումար հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

 

13. Արենի համայնքի  Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականութոյւն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալությամբ հատկացնելու մասին

14. Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզի հետագա գործունեության վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին:

 

 

 

 

 

 


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner