Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի>> 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 141.4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին 3 տարի ժամկետով անվարձահատույց հատկացնելուն՝ <<ԶարՄան>> մանկական զարգացման և երեխաների խնամքի կենտրոն հիմնելու նպատակով:
2. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեից հատկացնել երեք միլիոն ՀՀ դրամ՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվելիք շինության վերանորոգման նպատակով:
3. Մանկական զարգացման հիմնադրամին ազատել բոլոր տեսակի կոմունալ վճարներից:
/որոշումը խմբագրվել է Արենի համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 161-Ա որոշմամբ/