Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Ելփին բնակավայրի 1-ին փողոց, թիվ 29/1 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-020-0072-0007, հողամասի չափը՝ 0.01253 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասի վրա կառուցված ավտոտեխսպասարկման կայանը՝ 48.6 քմ և հարթակը՝ 39.0 քմ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Արթուր Վանուշի Եղյանին:
2. Հաստատել հողամասի, ավտոտեխսպասարկման կայանի և հարթակի համար հաշվարկված գումարները.
1) 0.01253հա բնակավայրերի նշանակության հողամասի արժեքը՝ 42 226 ՀՀ դրամ (125.3քմ.*337դր. = 42226.1 դր.),
2) Ինքնակամ կառուցված 48.6քմ ավտոտեխսպասարկման կայանի և 39.0քմ հարթակի համար՝ ընդամենը 585 781 (հինգ հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ:
Ընդամենը՝ 628 007 (վեց հարյուր քսանութ հազար յոթ) ՀՀ դրամ: