Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու 14.11.2022թվականի թիվ 12 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14.11.2022թվականի թիվ 12 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. ՀՀ <<Ընտրական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան ընտրված համայնքի ղեկավարի տվյալների հրապարակման մասին:
3. Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի և երդման տեքստի հաստատման մասին:
4. Նորընտիր Արենի համայնքի Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր սահմանելու մասին: