Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետիք Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0193-0004, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արման Սամվելի Այվազյանին և Անի Դավթի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 0,05005 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0178-0021, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
3․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,12831 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-1373-0001, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։