Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2024 թվականի N 179-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի  1-ին մասի  9-րդ և 11-րդ կետերը, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը, ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-419, 2/փ-431 և 2/փ-432 դրական եզրակացությունները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սոկրատ Դավիթի Սահակյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,06հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0203, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության։

2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Նարինե Վանուշի Կուրեխյանին և Հայկ Կարապետի Ղազարյանին ընդհանուր բաժնային   սեփականության իրավունքով պատկանող 0,05հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0137, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության։

3․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին  սեփականության իրավունքով պատկանող, 0,02հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0009-0033, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների  օբյեկտների հողերի կատեգորիա՝ կապի հողեր  գործառնական նշանակության։

4․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող, 0,613883հա գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0035, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային օբյեկտների հողերի կատեգորիա՝  ջրային  գործառնական նշանակության՝ 10 000մծավալով ջրավազանի կառուցման նպատակով։


Կողմ -10

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.46 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner