|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2024 թվականի N 360-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ԱՐԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,01346 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կարավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածը և քաղաքացի Արման Արայի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արման Արայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,01346 հա (ծածկագիրը՝ 10-008-0004-0057, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն ՀՀ ՎՁՄ Արենի 36-րդ փողոց, թիվ 41) հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել ընդհանուր օգտագործման հողերի կատեգորիա և ճանաչել որպես համայնքային սեփականություն։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.63 Մբ)
|
|
(295.80 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|