Համայնքի անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, անչափահասների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման նպատակով և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.06.2016թվականի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասy, Հայաստանի Հանրապeտության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 26.01.2018թվականի <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին>> թիվ 9 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ներկայացմամբ ստեղծել համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական հետևյալ կազմը
1) Գևորգ Սիմոնյան - աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ
2) Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ՝ ծածկագիր 3.1-7, հանձնաժողովի քարտուղար
3) Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, ծածկագիր՝ 3.1-5, հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի սոց. աշխատող
4) Լուսյա Պողոսյան – Վայոց ձորի Մարզպետարանի <<Ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության>> բաժնի աշխատակից, հանձնաժողովի անդամ
5) Ասատուր Մկրտչյան - <<Արենի>> ԱԱՊԿ գլխավոր բժիշկ, հանձնաժողովի անդամ
6) Անուշիկ Ծատուրյան՝ սոցիալական մանկավարժ, հանձնաժողովի անդամ
7) Անահիտ Տեր-Հովսեփյան՝ լոգոպեդ, հանձնաժողովի անդամ
8) Նարինե Սմբատյան- հանձնաժողովի անդամ, ավագանու անդամ
9) Արմենուհի Ծատուրյան- հանձնաժողովի անդամ, ավագանու անդամ
10) Նեկտար Մարտիրոսյան- հանձնաժողովի անդամ, ավագանու անդամ
11) Վարդուհի Միրզոյան- հանձնաժողովի անդամ, ավագանու անդամ