Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Արենի համայնքի ավագանին որոշում է`
1․ Տալ համաձայնություն Արենի համայնքում տեղական վճարների (աղբի, խմելու ջրի և ոռոգման ջրի վարձավճարներ) հավաքագրումը <<Հայփոստ>> ՓԲԸ-ին պատվիրակելուն,
2․ Հաստատել ծառայության դիմաց համայնքապետարանից գանձվող միջնորդավճարների տոկոսագումարները՝
1) Խմելու ջրի համար հավաքագրված գումարի 1,8%-ը,
2) Այլ վճարների համար՝
ա) 1 դրամից- 5 000 000 ՀՀ դրամ հավաքագրման դեպքում՝ 5%,
բ) 5 000 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում՝ 1 դրամից սկսած ամբողջ հավաքագրված գումարի 3%-ը։