Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ կետերի , 60-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ իրականացվող «Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում» ծրագրի շրջանակներում նախատեսված Արփի բնակավայրում գյուղատնտեսական շուկայի կառուցման նպատակով Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության թվով երեք հողամասերը (մակերեսը՝ 0.08794հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0010, մակերեսը՝ 0.09246հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0007, մակերեսը՝ 0.09005հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0011) ընդգրկել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում:
2. Թույլատրել սույն որոշման առաջին կետով նախատեսված հողամասերը 5 տարի ժամկետով մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելուն:
3. հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գինը սահմանել սահմանված կադաստրային արժեքի 5%-ից ոչ պակաս հետևյալ վարձավճարներով՝
1) 0.08794հա-ի համար՝ 40 000 ՀՀ դրամ
2) 0.09246հա-ի համար՝ 45 000 ՀՀ դրամ
3) 0.09005հա-ի համար՝ 42 000 ՀՀ դրամ
4. Համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագրում պարտադիր ներառել կետ, ըստ որի սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման դեպքում միակողմանի լուծել կնքված պայմանագրերը՝ մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձակալներին:
5. Մրցույթում հաղթող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրել նախագծման թույլտվություն՝ համաձայն սույն որոշման հավելվածի: