Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի պահանջներով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջով
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի ավագանու 04 հունիսի 2020 թվականի «Արենի համայնքի ավագանու 06 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 123 հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնություն տալու և Արենի ՀՈԱԿ-ի աշխատակից էքսկավատորավարի համար լրացուցիչ վճար սահմանելու մասին» թիվ 65 որոշման 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
2. 30 նոյեմբերի 2022 թվականի «2023 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 140-Ա որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները ՝
1) հավելվածի 23-րդ տողը խմբագրել նոր շարադրությամբ հետևյալ կերպ.
հ/հ |
Հաստիքի անվանումը |
հաստիքային միավորը |
աշխատակիցների թվաքանակը |
պաշտոնային դրույքաչափը |
աշխատավարձի չափը |
23 |
էքսկավատորավար |
1 |
1 |
270.000 |
270 .000
|
2) Աղյուսակի վերջին ընդամենը տողը խմբագրել հետևյալ կերպ.
Ընդամենը |
35.75 |
40 |
4492000 |
4982750
|