Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ և 42-րդ կետերի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի բնակավայրերում (Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ ) 2025 թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների պատշաճ կազմակերպման և իրականացման համար 2025թվականի տարեկան բյուջեից հատկացնել գումարներ․
1) Արենի բնակավայր՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ,
2) Ագարակաձոր բնակավայր՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,
3) Աղավնաձոր բնակավայր՝ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ,
4) Արփի բնակավայր՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,
5) Գնիշիկ բնակավայր՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,
6) Ելփին բնակավայր՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,
7) Խաչիկ բնակավայր՝ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ,
8) Չիվա բնակավայր՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ,
9) Ռինդ բնակավայր՝ մինչև 7 միլիոն ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 35 միլիոն ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի ղեկավարին՝
1) Բնակավայրերի թաղամասերը ներկայացնող տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ ապրանքների գնման նպատակով, թաղամասերի կողմից ներկայացված պատասխանատու անձանց հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։
2) Համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ պարագաների գնման նպատակով բնակավայրերի վարչական ղեկավարներին և Արենի բնակավայրի պատասխանատուին հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։
3․ Փառատոնների կազմակերպման աշխատանքներին և իրականացվելիք ծախսերին ներգրավել համայնքի կողմից հիմնադրված <<Արփա>> բնապահպանական հիմնադրամին և <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամին։
4․ Փառատոնների ժամանակ համայնքապետարանի կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվող գույքի (տաղավար, ծալովի աթոռ, ծալովի սեղան) վարձավճար սահմանել մեկ օրվա համար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ, որը պետք է վճարվի «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի հաշվեհամարին՝ կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար։