Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջները և սեփականատեր Մուրադ Խաչիկի Հակոբյանի դիմումը
Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մուրադ Խաչիկի Հակոբյանի սեփականություն հադիսացող 0.58951 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.19127 հա (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0184-0094) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: