|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մարտի 2025 թվականի N 039-Ա |
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ, ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1․ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող, Տեղական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին Արենի համայնքի մասնակցությանը և ներկայացնել մինչը 4 դրամաշնորհային ծրագրային հայտ:
2. Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Արենի համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -9 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|