Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 210-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2025 թվականի N 210-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով, հաշվի առնելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանի՝ ս/թ հուլիսի 3-ի գրությունը՝ որոշում եմ

1.  Արենի համայնքի վարչական տարածքով անցնող  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության 220 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում եզրաչափերը վերականգնելու նպատակով Ընկերությանը թույլատրել իրականացնել ծառերի էտման աշխատանքներ:

2. Սույն որոշման կատարումը վերապահել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝  նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով «Արենի» ՀՈԱԿ-ի վրա:

3. Ծառերի էտման աշխատանքները իրականացնելու ժամանակ տեղեկացնել համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարին ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner