Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս մակնիշի տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի կատարած ախատանքների 1 ժամվա վարձատրության չափ սահմանել 1300 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը,
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին մասով սահմանված դրույթների իրականացման համար.
ա) տրակտորավարի հետ կնքել համապատասխան համաձայնագիր,
բ) ապահովել անհրաժեշտ դիզելային վառելիքով: