|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մարտի 2025 թվականի N 029-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ՍԳՈ ՍՐԱՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ և ՍՐԱՀԻՆ ԱՌԱՆՁԻՆ ՄՈՒՏՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՄՈՒՏՔ և ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ և 21-րդ կետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի մշակույթի տնից առանձնացված 72քմ հատվածը սգո սրահի կառուցման նպատակով հատկացնելուն։
2․ Սրահին առանձին մուտք ապահովելու համար, նախամուտք և սանհանգույց կառուցելու նպատակով Արենի համայնքի 2025թվականի տարեկան բյուջեից հատկացնել 13 943 646 ՀՀ դրամ։
3․ Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին մշակել և առաջիկա ավագանու նիստի քննարմանը ներկայացնել կանոնակարգ՝ սգո սրահների գործունեության կազմակերպման նպատակով։ |
Կողմ -8 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.14 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|