Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի ավագանու 10․09․2024թվականի <<Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 126-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ 3-րդ մասի մեջ <<0001>> թիվը փոխարինել <<0003>> թվով,
2․ Արենի համայնքի ավագանու 15․11․2021թվականի <<Արենի համայնքի վարչական տարածքում հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին>> թիվ 130 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ 4-ից 6-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ և դադարեցնել 7-րդ մասի գործողությունը՝․
4) Հանձնաժողովի անդամ՝ աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյան (ծածկագիրը՝ 3.1-6),
5) Հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամ Ջանիկ Ալավերդյան,
6) Հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամ Մհեր Ալավերդյան