Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը մայիսի 2024 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 20.05.2024թվականի թիվ 6 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,
3․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին,
4․ Արենի համայնքի ավագանու 12․10․2023թվականի թիվ 133-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
5․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական և բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
6․ Արենի համայնքի համար օգտագործված հատուկ տեխնիկաներ ձեռք բերելու մասին: