Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն `
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 8,10511հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0265-, հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,86022հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0265-, հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության։
3․ Վերոնշյալ հողամասերի նպատակային նշանակությունները սահմանված կարգով փոփոխելուց հետո, հողամասերը հատկացնել Արենի բնակավայրում նոր գերեզմանատուն կառուցելու նպատակով։