Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հունվարի 2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Նորոշման դրույթներով
Արենի համայնքի ավագանին որոշում է ՝
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0.40878հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ այլ հողատեսքը, կադաստրային ծածկագիր՝ 10-012-0426-0010, վկայական՝ N13042023-10-0019) աճուրդով օտարելուն:
2. Հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ գրանցված չեն:
3. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին սահմանված կարգով կազմել հողաշինական գործ և ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը: