Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2023 թվականի N 50-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10 ՄԱՅԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 05 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 10-ը մայիսի 2023 թվականի թիվ 05 հերթական  նիստի հետևյալ օրակարգը.

1.  Արենի համայնքի ավագանու 10.05.2023 թվականի թիվ 05 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Մուրադ Խաչիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0.58951 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 0.19127 հա հողամասի  նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին

3. Արենի համայնքի ավագանու 15 մարտի 2023 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղերձ հղելու մասին» թիվ 27-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

4. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալիսա Սերյոժայի Բարսեղյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5 հա հողամասից առանձնացված 0.20440 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

5.  Վայոց ձոր մարզի նախկին  Արփի համայնքի ավագանու 24 հունիսի 2010 թվականի թիվ 16, Ագարակաձոր համայնքի  ավագանու 09 փետրվարի 2011 թվականի թիվ 03, Աղավնաձոր համայնքի ավագանու 2011 թվականի թիվ 11 և Ռինդ համայնքի ավագանու 05 ապրիլի 2011թվականի թիվ 16  որոշումներով հաստատված մանկապարտեզների կանոնադրությունները ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի Արփի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Ռինդ բնակավայրերի մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները  հաստատելու մասին:

6.Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքներում սոցիալ- տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի  և կայուն զարգացման նպատակների տեղայնացման ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:

7. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:

8. ՀՀ ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ  Մասիս Ղազարյանի գրությունը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

9.Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչներ Գնել Ղազարյանի և Արսեն Խուդոյանի դիմումները քննարկելու և «Բեզուար» բնապահպանական հիմնադրամի  վարձակալած արոտների տարածքներում բնակիչների կողմից անասուններ արածեցնելու հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ:

10.  Արենի համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին:

 

 


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.77 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner