Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 21.11.2023թվականի թիվ 01/09-1/7948-2023 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Մոզրովի հիմնական դպրոցի հետագա գործունեությունը համարել խիստ անհրաժեշտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցը սպասարկում է 2 բնակավայր՝ Գնիշիկ և Մոզրով, հաշվի առնելով համայնքապետարանի նախաձեռնությունները Գնիշիկ բնակավայրը վերաբնակեցնելու ուղղությամբ՝ միայն 2022-23թթ․ Գնիշիկ բնակավայրում քաղաքացիների կողմից աճուրդով ձեռք են բերվել թվով 36 տնամերձ հողամասեր և հնարավորություն է ստեղծվել գյուղը նորից վերաբնակեցնելու, զարգացնելու էկոտուրիզմը, էթնոտուրիզմը, քայլարշավային տուրիզմը, գյուղատնտեսությունը և այլն։
2․ Առաջարկել ՀՀ Վայոց ձորի մարզպետին ձեռնարկել անհրաժեշտ գործուն միջոցներ դպրոցի հետագա գործունեությունը ապահովելու և չլուծարելու ուղղությամբ։