ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով
Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապերության սեփականությունը հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Արենի համայնքին նվիրաբերած թվով երեք շահագործումից դուրս գրված տեխնիկաները տեղադրել.
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի 1-ին փողոցի հուշարձանի տարածքում,
2. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի հուշարձանների պուրակում,
3. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի «Փառքի պուրակ»-ում: