Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 12-ը հուլիսի 2024 թվականի թիվ 9 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 12.07.2024թվականի թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
4․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0,04825հա բնակավայրերի նշանակության հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին։
5․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
6․ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի թիվ 091-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
7․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
8․ Արենի համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին։
9․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին։
10․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում նոր կրթահամալիր կառուցելուն համաձայնություն տալու մասին։