|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հոկտեմբերի 2018 թվականի N 95 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի գլխավոր հատակագծում և Չիվա բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: |
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|